Էջ:Ռուսական վտանգը.pdf/36

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Եվ միայն այսպես է, որ մենք պիտի կարողանանք իրապես ազգայնացնել, հայացնել մեր անհատական ու հասարակական կյանքը և ազատվել ռուս լեզվի լծից, ստրկությունից:

Եվ միայն այն ժամանակ, երբ մենք կկտրենք մեր բարձր, կրթված դասերը ռուս լեզվից, կազատենք մեր ազգը այն վատառողջ ազդեցությունից, որ բերում է իր հետ ռուս գրականությունը, ռուս հանրային միտքը, ռուսական կուլտուրան: Որովհետև լեզուն կենդանի օրգան է ժողովրդի ոգու: Եվ ինչպես որ ասում են, թե ոճը ինքը մարդն է, կարելի է պնդել նույնպես, որ լեզուն ինք ժողովուրդն է, ժողովրդի ոգին:

Մեր ժողովուրդը՝ իր առջև դրված քաղաքական, տնտեսական, սոցիալական և ազգային մեծ խնդիրները հաջողությամբ լուծելու համար՝ պիտի զարգացնի իր մեջ նախաձեռնության ստեղծագործ ոգի, ուժեղ տոկուն նկարագիրներ (քարակտերներ), շինարար սկզբունքներ, կենսագործ մտեր, հաստատուն հիմունքներ, հասարակական ու մասնավոր կյանքի, առողջ տրամադրություններ և անվիճելի առաքինություններ, որոնք հատուկ են ամեն մի կենսաունակ հասարակական օրգանիզմի, վերջապես, պարզ, որոշ ու ռեալ վերաբերմունք դեպի իրերն ու երևույթները, և իրականության ու չափի ուժեղ զգացում:

Այս բոլոր բարեմասնություններից, ինչպես մենք տեսանք, ռուսական ոգին և գրականությունը գրեթե զուրկ են: Եվ, ընդհակառակը, այդ բոլոր մենքը կարող ենք գտնել արևմտյան մեծ ազգերի՝ գերմանացիների, ֆրանսիացիների և մանավանդ անգլիացիների մեջ:

Մեր ժողովրդի հոգեկան առողջացման և մեր ազգային կուլտուրայի բնականոն զարգացման համար մենք պետք է թոթափենք մեր վրայից ռուսական գրականության, կուլտուրայի ազդեցությունները և մեր ուսումնածարավ հայացքն ուղղենք միմիայն դեպի քաղաքակիրթ և առողջ Արևմուտքը և ոչ թե դեպի ռուսական Արևելքը, որ իր վատառողջ մղումներմով մեզ ավելի շուտ կարող է տանել միայն դեպի այլասերում, բարոյալքում, կործանում:

VIII
ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՊՍԻԽՈԶԸ ԵՎ ՀԱԿԱԶԳԱՅԻՆ ՏԵՆԴԵՆՑԸ

Մեր հասարակական կյանքի ոչ մի ասպարեզում թերևս