Էջ:Ռուսական վտանգը.pdf/37

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այնքան ցայտուն կերպով հրապարակ չի գալիս ռուսական ազդտցությունը, որքան մեր քաղաքական աշխարհահայեցողության ձևավորման մեջ:

Ռուսական ազդեցությունը, - եթե մենք վերցնենք ռուս ինտելիգենցիայի մեջ տիրող մտայնությունը միայն, - արտահայտվում է երկու շատ բնորոշ կողմերով:

Առաջինը սոցիալիստական այն պսիխոզն է, որով ռուս կրթված հասարակությունը վարակված է անդիմադրելի ուժով ու ոչ մի երկրիր մեջ չտեսնված չափերով:

Երկրորդը ապազգային կամ հակազգային այն տենդենցն է, որի նման դժվա է գտնել մի որևէ այլ ժողովրդի և ինտելիգենցիայի մեջ:

Այս երկու երևույթներն էլ ծայր աստիճան ուշագրավ են մեզ համար, - արժեր, որ մի քիչ ավելի հանգամանորեն կանգ առնեինք նրանց վրա՝ նրանց իսկական նշանակությունն ըմբռնելու համար:

Սոցիալիզմը նորագույն գիտական իմաստով մի գաղափար է, որը ամենասերտ կերպով կապված է իրականության հետ:

Սոցիալիզմն ընդգրկում է գլխավորաբար մարդկային տնտեսությունը, նա սոցիալական հարաբերությունների, նյութական երևույթների աշխարհ է:

Սոցիալիզմի նպատակն է տնտեսական, նյութական աշխարհի հիմնական բարեփոխությունը:

Սոցիալիզմը մի իդեալ է, որ այո՛, բայց ոչ թե երևակայության և սուբյեկտիվ ցանկության վրա հիմնված մի իդեալ, այլ իրականությունից անմիջապես բխող և իրականության վրա ամբողջովին հենվող մի իդեալ:

Այդ ճանապարհով, որքան ավելի զարգացած է կապիտալիստորեն մի երկիր, այնքան ավելի նպաստավոր հող պետք է լինի այնտեղ սոցիալիստական գաղափարների և ձգտումների հաստատուն ու բեղմնավոր ծավալման համար:

Այս տեսակետով Ռուսաստանը ներկայացնում էր մի ապշեցուցիչ պատկեր: Այստեղ մենք տեսնում ենք մի հսկայական հակասություն ռուս իրականության աղաղակող հետամնացության և ռուս ինտելիգենցիայի սոցիալիստական զանգվածային պաշտամունքի միջև: