Էջ:Ռուսական վտանգը.pdf/39

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռուս մարդու ուժերից շատ վեր էր փոխել իր իրականությունը, բարձրացնել, հասցնել այն գեթ եվրոպականի աստիճանին: Մինչդեռ ռուս մարդու միտհը, որ ի վիճակի էր բարձրացնել եվրոպական գագաթները, չէր կարող հաշտվել այս ճակատագրական իրողության հետ: Եվ այնտեղ, ուր անզոր էր իրականությունը, բնականաբար սկսում էր գործել երևակայությունը:

Եվ այսպեր ռուս մարդի մտքի մեջ մի տարօրինակ կապակցությամբ խառնվում էին իրար իրականաության ճնշող տվյալները և երևակայության հոյակապ կառուցվածքները:

Այս հողի վրա ռաջա էին գալիս երկու արտառոց, ծայրահեղ մղումներ:

Կամ ռուս ինտելիգենտը, ներշնչելով այնպիսի իդեալներով, որոնք իր հայրենի դաժան ու հետամնաց իրականությունից շատ բարձր էին ու միաժամանակ հիվանդագին կերպով գիտակցելով իր անզորությունը հանդեպ այդ ճնշող իրականության, կամենում էր պահպանել իր գաղափարական մաքրությունը և այդ պատճառով չէր իջնում դեպի կեղտոտ, ցածր իրականությունը, ու մնում էր իր գաղափարական բարձրության վրա:

Կամ ռուս ինտելիգենտը, զինվելով ժամանակակից հասարակական բարձր գաղափարներով, կույր մոլեռանդությամբ կամենում էր՝ հակառակ առողջ բանականության ծանր փաստարկություններին, հակառակ տխուր իրականության առարկայական ջախջախիչ տվյալներին, անիմջապես ամեն գնով, ամբողջությամբ իրագործող այդ վեհ գաղափարները կյանքի մեջ և այդ պատճառով հարկադրված էր գռեհկացնել, ազատել իր գաղափարները, որպեսզի հնարավոր լինի հարմարեցնել նրանց գռեհիճ իրականության:

Առաջին դեպքում ռուս ինտելիգենտը դուրս չէր գալիս հասարակական կյանքում քննադատողի, երազողի դերից: Իսկ երկրորդ դեպքում նա դառնում էր աղանդավոր մոլեռանդ, գործիչ, որը կորցնում էր միանգամայն իրականության զգացումը, չափի և կարելիւոյթան զգացումը և որի միտքը, քարանում էր իր գաղափարների մեջ:

Կամ անվերջ քննադատություն, կամ կույր դավանապաշտությունը - ահա այն հոգեբանական մթնոլորտը, որի մեջ զարգացավ ռուսական սոցիալիզմը և վերջիվերջո դարձավ մի կրոն թե ռուս ինտելիգենցիայի և թե ռուս հասարակության լայն խավերի համար: