Էջ:Ռուսական վտանգը.pdf/40

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ավելորդ է ասել, թե ո՛ր աստիճան անբնական ու վտանգավոր էր երկրի նորմալ, առողջ զարգացման համար մի դրություն, երբ սոցիալիզմի նման մի զգաստ ու ռեալ քաղաքական շարժում ստանում էր կրոնական բնույթ, ձևեր ու մղումներ:

Իր այդ կրոնական բնույթի, ձևերի ու մղումների շնորհիվ սոցիալիզմը Ռուսաստանում ի վիճակի եղավ նվաճել ռուս կրոնամոլ ժողովրդի սիրտը և վճռական դեր կատարել ռու քաղաքական կյանքում:

Դժվար է երևակայել ավելի մեծ, վտանգավոր փորձություն սոցիալիզմի համար, հան նրա չափազանց վաղաժամ քաղաքական հաղթանակաը տնտեսապես հետամնաց Ռուսաստանում, - մի բան, որ դատապարտված է անխուսափելի վիժման և որ պետք է անուղղելի կերպով վարկաբեկի սոցիալիզմի գաղափարը ժողովրդական զանգվածների աչքում:

Ավելի ևս վաղաժամ ու վտանգավոր պետք է համարել սոցիալիզմի հաղթանակը Հայաստանում, ուր բացակայում են ամենաանհրաժեշտ օբյեկտների տվյալները ոչ միայն սոցիալիստական, այլ նույնիսկ կապիտալիստական խոշոր տնտեսության համար: Հայաստանիը տակավին նոր է մտնելու կապիտալիզմի շրջանը: Հետևաբար սոցիալիզմի քաղաքական տիրապետությունը կարող է միայն դժվարացնել, կաշկանդել կապիտալիզմի բնականոն զարգացումը: Եվ որովհետև սոցիալիզմի իրականացման միակ ճանապարհը կապիտալիզմի ծայրահեղ զարգացումն է, կարելի է ասել, որ մեր երկրի ներկա պայմաններում - «սոցիալիստական հասարակարգ» հաստատեու ցնորամիտ փորձն ամենավտանգավոր արգելքն է սոցիալիզմի ապագա իրական հաղթության համար:

Անտարակուսելի է, որ ռուս սոցիալիստական պսիխոզը շատ ուժեղ փաով վարակել է նաև ռուսահայ ինտելիգենցիան և ռուսահայ քաղաքական միտքը:

Ռուսի ազդեցությունը ակնհայտ կլինի միանգամայն, եթե համեմատության դնենք իրար ռուսահայ և թուրքահայ, կամ, առհասարակ, ոչ ռուսահայ ինտելիգենտին: Կույր, հիվանդագին հակում դեպի սոցիալիստական գաղափարները և անդիմադրելի, մոլեգին ձգտում, ինչ գնով էլ լինի, այդ գաղափարները իրականացնելու կյանքի մեջ. ահա մի գիծ, որից իսպառ զուրկ է թուրքահայը, բուլղարահայը, ամերիկահայը, եգիպտահայը և այլն, և որ ա՛յնքան զարմանալի կերպով հատկանշում է ռուսա