Էջ:Ռուսական վտանգը.pdf/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հայ ինտելիգենտին, ինչպես և ռուս ինտելիգենտին:

Եվ մինչև որ ռուսահայ ինտելիգենցիան չթոթափի իր վրայից ռուսական ազդեցությունները, նա չպիտի կարողանա ազատվել նաև ռուս սոցիալիստական պսիխոզից, ռուս սոցիալիստական ռոմանտիզմից, որն այնքան խանգարում է հայ քաղաքական մտքի զգաստացման և հստակ, պարզորոշ ձևակերպման:

IX
ԱԶԳԱՅԻՆ ԱՅԼԱՍԵՐՈՒՄԸ ԵՎ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՄՏՔԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ

Անժխտելի իրողություն է, որ ռուս ապազգային կամ հակազգային տրամադրություններն ու մտայնությունը իրենց խորը կնինքն են դրել նաև մեր քաղաքական աշխարհայեցողության վրա:

Ճիշտ է, մեր ժողովրդի ազգային բնազդը՝ հակառակ բոլոր աննպաստ պայմաններին՝ միշտ էլ եղել է շատ ուժեղ և նույնիսկ անհաղթելի: Սակայն մեր կրթված դասերը, շնորհիվ այն հանգամանքին, որ կտրվել են հայության մայր զանգվածից, շատ հեշտությամբ են ենթարկվել ռուսական մտքի ապազգայնացնող ազդեցության: Հայ ինտելիգենցիան մասնավորապես մի զարմանալի տկարություն էր երևան բերում հանդեպ ապազգգային կամ հակազգային գաղափարների: Այս տեսակետով առանձնապես ուշագրավ է վերջին երկու տասնամյակի ընթացքում մեր ինտելիգենցիայի և մեր քաղաքական մտքի զարգացումը:

Մեր կողմից՝ մեր ինտելիգենցիայի մի շատ զգալի մասը միանգամայն օտարանում, հեռանում էր հայ քաղաքական կյանքից և անձնատուր լինում հասարակական գործունեության ռուս միջավայրի մեջ ու սկսում ապրել անվերապահորեն ռուսական շահերով, մյուս կողմից՝ հայ ինտելիգենցիայի մի մասը, որ կապված էր հայ ժողովրդի և իրականության հետ, սկսում էր հետզհետե, միշտ ավելի ու ավելի ուժեղ կերպով, ներշնչվել ապազգային, իսկ երբեմն նույնիսկ հակազգային տրամադրություններով, սկսում էր տոգորվել ապազգային գաղափարներով ու մղումներով, աշխատելով միաժամանակ ապազգայնորեն գունավորել այն քաղաքական կազմակերպությունների աշխարհայեցողությունը, որոնք կանգնած էին ազգային տեսակետի վրա և հետապնդում էին գերազանցապես ազգային նպատակներ: