Էջ:Ռուսական վտանգը.pdf/42

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ապազգայնացման այս պրոցեսը, որ կատարվում էր այս երկու ուղղությամբ, մեծապես կասեցնում էր մեր ժողովրդի ազգային կամքը և անչափելի վնասներ հասցնում մէր ազգային դաստին:

Մեր քաղաքական մտքի զարգացման մեջ ապազգային կամ հակազգային ուժեղ խմորում սոցիալիստական ծայրահեղ գունավորումով, սկսվում է 20-րդ դարի սկզբին (1902-1903), երբ Հ.Յ. Դաշնակցությունից առաջին անգամ անջատվում է երիտասարդների մի խմբակ, որ հետո մասամբ մտնում է Ռուսաստանի Սոցիալ-Դեմոկրատական կուսակցության մեջ, մասմաբ էլ կազմում է իր առանձին հայկական Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը:

Այդ տարրը կատաղի կռիվ է մղում Հ.Յ. Դաշնակցության ազգային գաղափարների, ազգային գործելակերպի, ազգային նպատակների դեմ և գերագույն ճիգեր է թափում ազգակեր միջազգայնության հողի վրա դնել դասակարգային պայքարը, որ դառնում է նրա համար մի մտեսակ ինքնանպատակ:

«Ազգությունը մի հետադեմ գաղափար է, ազգությունը մի չարիք է» - ահա այն մտայնությունը, որով վարակված էր այդ հոսանքը և որով նա կամենում էր վարակել նա« ամբողջ հայ հասարակությունը:

Գտնվեցին նույնիսկ այնպիսի աղանդամոլ հայ սոց.-դեմոկրատներ, որոնք Հ.Յ. Դաշնակցության առողջ տեսակետը հայտարարեցին «պանարմենիստական», իմպերիալիստական, բուրժուական տեսակետ: Եվ միակ առաջադեմ քաղաքական դավանանք հռչակվեց դասակարգային գաղափարը, որը, աղանդամոլների կարծիքով, չի կարող երբեք հռչակվել ազգային տեսակետի կամ ազգային գաղափարի հետ:

Ազգության անվերապահ ժխտումը, դասակարգի անպայման պաշտամունքը և դասակարգի ու ազգության կատարյալ անհաշտությունը աննկատելի կերպով դարձավ մի այնպիսի դոգմա, մի այնպիսի աքսիոմա, որի դեմ վիճելը համարվում էր քաղաքական ագիտություն, հետադիմույթյուն, խավարամտություն: Եվ ծանր տվեց մեր երիտասարդ սերնդի մեջ մի ախտավոր մտայնություն, որի հետևանքով իրեն հեղափոխական, ձախ համարող ամեն մի ինտելիգենտ սկսեց խուսափել անգամ «ազգ», «ազգային» բառերը գործածելուց, եթե նույնիսկ փաստորեն նա կանգնած էր ազգային դատը պաշտպանելու տեսակետի վրա: Եվ