Էջ:Ռուսական վտանգը.pdf/43

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այս երևույթը նկատվում էր ոչ միայն Հ.Յ. Դաշնակցությունից անջատված տարրերի մեջ, այլ որոշ չափով նաև Հ.Յ. Դաշնակցության շարքերում:

Այս տեսակետով կարելի է ասել, որ, եթե Հ.Յ. Դաշնակցությունից անջատված սոց-դեմոկրատական խմբակը սակավաթիվ էր, բայց նրա գաղափարական ազդեցությունը տարածվում էր անհամեմատ ավելի ընդարձակ շրջանակի վրա:

Տարիներին ընթացքում սակայն հայ սոց.-դեմոկրատների մեջ ազգային հարցի նկատմամբ տեղի ունեցավ հիմնական շրջումն, կերպարանափոխություն:

Նրանց ավելի առողջ, շիտակ և ազգայնորեն չայլասերված մասը հետզհետե զգաց իր սխալը և իր համար աննկատելի կերպով ենթարկվեց, եթե կարելի է այսպես ասել, ազգայնացման: Միշտ ավելի ու ավելի որոշակի և հաստատուն կերպով նա ընդգրկեց ազգային գաղափարի իսկական արժեքը և աշխատեց իր դասակարգային ըմբռնումները հաշտեցնել ազգային տեսակետի հետ ու իր սոցիալիստական գաղափարները դնել ազգային կաղապարի մեջ:

Հոգեբանական այս էվոլյուցիայի շնորհիվ էր, որ մեր օրերում հնարավոր դարձավ կազմակերպումը «Հայաստանի սոցիալ-դեմոկրատական կուսակցության», որի ըմբռնումը ազգության մասին գրեթե ոչնչով այսօր չի տարբերվում Հ.Յ.Դաշնակցության ավանդական տեսակետից:

Սակայն ապազգային խմորումը, որ մոտ քսան տարի սրանից առաջ ծայր տվեց Հ.Յ. Դաշնակցության ծոցում ու նրանից դուրս և արտահայտեց մի խումբ սոցիալ-դեմոկրատների անջատումով Հ.Յ.Դ.-ից, շարունակվեց հարաճուն կերպով մինչև 1905-1907 թթ., երբ ռուսական առաջին հեղափոխության շնորհիվ ստացավ ավելի ծավալուն և ավելի սուր բնավորություն: Այդ շարժման հետևանքը եղավ երկրորդ անջատումը Հ.Յ. Դաշնակցությունից:

Այս անգամ Հ.Յ. Դաշնակցությունից պոկվեց իրենց սոցիալիստ-հեղափոխական անվանող երիտասարդների մի խմբակ, որ մտավ ռուս սոցիալիստ,հեղափոխական կուսակցության ծոցը:

Հեռանալով Հ.Յ. Դաշնակցությունից, նրանք հավատում էին, որ կամենում են լինել մաքուր, անարատ և հետևողական սոցիալիստներ:

Բաժանման հիմնական պատճառը սակայն այդ չէր: Ան