Էջ:Ռուսական վտանգը.pdf/44

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ջատվածները շատ ուժեղ չափով վարակված էին ապազգային և հաակզգային տրամադրություններով ու մղումներով, նրանք չէքին կարող հաշտվել Հ.Յ. Դաշնակցության ազգային նպատակների հետ:

Անջատվածները չէին ընդունում որևէ համազգային դատի գոյությունը: Նրանքը կամենում էին բաժանել ռուսահայ ժողովուրդը թուրքահայ ժողովրդից, պնդելով, որ նրանց վիճակի մեջ ոչ մի նշանակություն չկա, հետևաբար և նրանց քաղաքական բախտը պիտի լինի տարբեր:

Մի խոսքով, նրանք համոզված էին, որ ազգությունը իր էությամբ հակասում է սոցիալիզմին և որ սոցիալիզմը կարող է ճանաչել միմիայն դասակարգային գոյությունը ու պետք է հենվի դասակարգային պայքարի սկզբունքի վրա: Իսկ եթե նրանց շարքերում կային մարդիկ, որոնք ավելի դրական հայացք ունեին ազգության և ազգային հարցի վրա, այդպիսինների համար էլ այնուամենաայնիվ դասակարգն էր գլխավոր, որոշող գործոնը հասարակական շարժման, մինչդեռ ազգությունը երկրորդական, ստորադաս դեր ուներ կատարելու:

Հայ սոցիալիստ հեղափոխականներին Հ.Դ. Դաշնակցությունից բաժանող իսկական պատճառը ոչ թե տարակարծությունն էր սոցիալիզմի մասին, այլ միանգամայն տարբեր տրամադրությունն ու մտայնությունը ազգային դատի շուրջը: Հայ սոցիալիստ հեղափոխականների ոգին և մղումները ռուսական էին:

Այդ պատճառով նրանք շատ ավելի հարազատ կապ էին զգում ռուսների, քան թուրքահայերի հետ:

Եվ այսօր էլ տակավին նրանց մեջ կարծես անհաղթելի ուժգնությամբ բաբախում է ռուսական սիրտը: Այսօր էլ տակավին ռուսական զորության հմայքը կաշկանդում է նրանց քաղաքական միտքը և թույլ չի տալիս նրանց հաշտվել հայ ազգին ուրույն և անկախ ճակատագրի հետ:

Միայն իրերի երկաթե ընթացքը և դեպքերի ճնշող ուժը կարող են հայ սոցիալիս-հեղափոխականներին ևս հարկադրել ընդունելու ազգային տեսակետը, ազգության հրամայական պահանջները և միանգամ ընդմիշտ հրաժարվելու իրենց ռուսական նախասիրությունից: