Էջ:Ռուսական վտանգը.pdf/48

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Ռուսաստանը մինչև վերջին ժամանակ կրում էր բացահայտորեն ռոմանտիկ բնույթ:

Ճիշտ է, բուռն ոգևորության շրջաններին հաճախ հետևել են սառն վերապահության, խորը հիասթափության շրջաններ, բայց հայի վերաբերմունքի հիմքը դեպի ռուսը միշտ մնացել է ռոմանտիկական:

Ռուս հեղափոխական կուսակցությունները հրապարակ էին նետել ազգերի համար ազատարար նշանաբաններ, և ռուսական մեծ հեղափոխությունից հետո թվում էր, թե նրանք պատրաստ էին ամենայն անկեղծությամբ ու հետևողականությամբ կյանքի մեջ իրագործել այդ նշանաբանները: Այդ կուսակցություններից մեկը նույնիսկ՝ բոլշևիկների կազմակերպությունը, հեղափոխության առաջին ամիսներին, ազգերի ինքնորոշման խնդրում այնպիսի լայնասիրտ ու անվերապահ դիրք բռնեց, որ ամբողջ աշխարհի զարմանհը հարուցեց:

Սակայն, եթե թողնելու լինենք նշանաբանների և ֆրազեոլոգիայի աշխարհը և դիմենք իրականության, դեպքերի իրական ընթացքին, կտեսնենք, որ ռուս հեղափոխական կուսակցություններն ըստ էության շատ քիչ բանով են տարբերվել ցարական կառավարությունից՝ հպատակ ազգերի ազատագրման հարցում: Տարբերությունը եղել է իրոք միայն արտաքին, բայց ոչ ներքին. երևութական, բայց ոչ իրական:

Այսպես, օրինակ, ռուս կադետների, սոցիալիստ-հեղափոխականների և սոցիալ-դեմոկրատներ մենշևիկների կառավարությունը, որի գլուխն էր կանգնած սոցիալիստ,հեղափոխական Կերենսկին, ինչպես այդ պարզ երևում է այժմ բոլշևիկների ձեռքով հրատարակված գաղտնի փաստաթղթերից, իր հավանությունն է տվել այն իմպերիալիստական դաշնագրին, որ կնքել էր ցարը 1916 թ. անգլիացիների և ֆրանսիացիների հետ միասին Տաճկահայաստանը բաժանելու մասին: Տարակույս չկա, որ անգամ ռուս սոցիալիստ-հեղափոխականները և սոցիալ-դեմոկրատ մենշևիկները ոչ միայն տրամադրված չէին կատարյալ ազատություն տալու Ռուսահայաստանին, այլ և չէին կամենում՝ բնավ հրաժարվել ռուսական հավակնություններից Տաճկահայաստանի նկատմամբ: Նույն տենդենցները նրանք հայտնաբերեցին նաև մյուս ազգերի վերաբերմամբ (եթե չհաշվենք լեհերին):

Այնուհետևը, Կերենսու տապալումից հետո, իշխանության համար կռվող երկու կողմերն էլ, թե բոլշևիկները և թե հակա