Էջ:Ռուսական վտանգը.pdf/49

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

բոլշևիկյան ուժերը, աելի նպաստավոր վերաբերմունք ցույց տվին ռուսական լծից ազատվող ազզգությունների և մասնավորապես հայերի հանդեպ:

Դենիկինի «հայասիրական» խաղերն այն միամիտ համոզումն էին հարուցել հայ ժողովրդի որոշ խավերի մեջ, որ «կամավորական բանակը» մասնավորապես Հայաստանի նկատմամբ տարբեր դիրք ունի բռնված: Շատերին նույնիսկ թվում էր, թե Դենիկինը ճանաչում է կամ պատրաստ է ճանաչելու Հայաստանի, անգամ Ռուսահայաստանի անկախությունը:

Սակայն ոչ մի կասկած չի կարող լինել, որ իր թիկունքն ապահովելուց և բուն ռուսական ճակատում հաղթություն տանելուց հետո, Դենիկինինն ավելի քան անհաշտ ու անխնա պիտի լիներ Հայաստանի նկատմամբ:

Այդ պատճառով Դենիկինի դիվանագիտական ներկայացուցիչները Փարիզում ձևական պատճառաբանություններով մինչև վերջը խուսափեցին որևէ պաշտոնական ակտով ճանաչել Ռուսահայաստանի անջատումը Ռուսաստանից:

Գալով բոլշևիկների վերաբերմունքին դեպի ռուսական լծից ազատված ազգությունների անկախությունը, պիտի ասենք, թե երկու ու կես տարվա նրանց քաղաքականությունը միանգամայն ժխտում է նրանց հայտարարած սկզբունքը, որով ճանաչվում է ազգերի ինքնորոշման բացարձակ իրավունքը:

Փաստերը ցույց են տալիս, որ բոլշևիկները նախկին ռուսական կայսրության մեջ եղած օտար ազգերին իրոք չեն կամենում Ռուսաստանից միանգամայն անկախ ճանաչել, որ նրանք ձգտում են այս կամ այն ձևով օտար ազգերի վզին փաթաթել ռուսական կամքը, որ նրանք, միայն ռազմական անհրաժեշտությունից դրդված կամ քաղաքական նկատառումներով ճանաչում են այս կամ այն ազատագրված ազգի անկախությունը, և որ վերջապես էլ նրանք փոխում են միայն կռվի եղանակը հարևան ազգի դեմ և ներքին դավերով ու ագիտացիայով աշխատում են պայթեցնել իրենց հարևան ազգի անկախությունը:

Այսպիսով մենք տեսնում ենք, որ Ռուսաստանում իշխանության համար պայքարող բոլոր կուսակցությունների իրական ձգտումները ռուսական լծից ազատված ազգերի նկատմամբ նույնն են, թեև տարբեր է նրանց ֆրազեոլոգիան, նրանց գործելակերպը: Ճիշտ է, կռվի ընթացքում, ընդդիմադրական վիճակի