Էջ:Ռուսական վտանգը.pdf/50

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

մեջ, նրանք լինում են հաճախ առատաձեռն և լայնասիրտ: Բայց բավական է, որ նրանք հաղթեն, և պատկերը փոխվում է հիմնովին: Նրանք բոլորն էլ հայտնաբերում են իմպերիալիստական հակումներ և դառնում են ռուս աշխարհակալ ժողովրդի մոլեռանդ արտահայտիչները՝ ընդունակ ամեն տեսակ ստոր միջոցներով, դավերով ու սադրանքներով ստրկացնել հարևան ազգերին:

Ռուս հեղափոխական ֆրազեոլոգիան անդիմադրելիորեն հմայել, գերել, մոլորեցրել է հայ հասարակական միտքը, և հայ քաղաքական շրջանները դյուրությամբ անձնատուր են եղել այն պարզամիտ հավատին, թե ռուս հեղափոխությունը հպատակ ազգերի և մասնավորապես հայ ազգի հանդեպ էապես տարբեր վերաբերմունք ունի, քան ռուս ցարը: Իրերի ջախջախիչ ազդեցության տակ ադ պատրանքն ևս այժմ չքացած պետք է համարել:

Ռուսը, ինչ դրոշակով ու նշանաբանով էլ նա հրապարակ գա, աշխարհակալ է պատմականորեն. ամեն մի ռուս իշխանության մեջ, որքան էլ նա սոցիալիստական գունավորում ունենա, անխուսափելի կերպով պիտի երևան գան ռուս ժողովրդի ազգային ձգտումները, որոնք աշխարհակալական են անպայման:

Այս է այն հրահանգը, որ տալիս է մեզ ռուս ժողովրդի պատմությունը, ռուս կուսակցությունների գործունեությունը, ռուս պետության շաշհը և ռուս հեղափոխության վախճանական ընթացքը: Այս է քաղաքական այսն ռեալ տեսակետը, որով մենք պետք է ղեկավարվենք ճշտելու համար մեր դիրքը հանդեպ Ռուսաստանի, ռուս ժողովրդի և ռուս այլևայլ կուսակցությունների:

Ռուսական քաղաքականությունը, լինի դա ցարական, էսէրական թե բոլշևիկյան, միշտ եղել է նենգ ու երկդիմի՝ մանր ազգերի նկատմամբ: Նենգ ու երկդիմի է եղել նա միշտ և է այսօր նաև՝ հայ ազգի վերաբերմամբ:

Այս մասին է, որ այսուհետև չպետք է լինի այլևս ոչ մի տարակույս:

XII
ԵՐԵԿ ԵՎ ԱՅՍՕՐ

Ռուսաստանի տարերային և խուճապային փախուստը տաճկական ճակատից 1917 թ., որ ողբերգական վիճակի մատնեց ամբողժ հայ ժողովուրդը, մահացու վտանգ ստեղծելով վերջինիս ֆիզիկական գոյության համար, մի մեծ, իր նշանակությամբ անչափելի իրողություն էր, որ կոչված էր հիմնական հե