Էջ:Ռուսական վտանգը.pdf/5

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

հարազատ ժողովրդի հետ, անդիմադրելիորեն տոգորվում էին օտար գաղափարներով, օտար տրամադրություններով ու օտար մղումներով:

Բնական է, որ այս հանգամանքը մահացու հարված էր հասցնում մեր ազգային ուրույն կուլտուրայի զարգացման:

Այս է պատճառը, որ մեր բարձր դասերի ազդեցությունը մեր ժողովրդի աշխատավորական զանգվածների վրա ազգային տեսակետով եղել է բացասական, քայքայիչ, այլասերող: Ավելի կամ նվազ չափերով ռուսացել է հոգեպես ռուսահայ ինտելիգենցիան և իր հերթին ռուսացման է ձգտել ենթարկվելու նաև հայ աշխատավորությունը, որքան նա ազդեցություն է ունեցել վերջինիս վրա:

Հայ ինտելիգենցիան և հայ բուրժուազիան մեզ մոտ եղել են իրոք ռուսական կուլտուրայի, ռուս լեզվի տարածողը և քարոզողը:

Եվ այսպես աստճանաբար, հարաճունորեն հայ ժողովրդի առջև ծառացել է մի մեծ վտանգ՝ ռուսացման վտանգը:

Հայ քաղաքական ղեկավար շրջանները, ստիպված լինելով ուղղել իրենց բովանդակ ուժերը թուրքական ճակատի վրա, հանկարծ զարհուրանքով նկատել են այդ վտանգը և զգացել են, թե որ աստիճան անպաշտպան է մնացել հայ ժողովրդի թիկունքը՝ ռուսական ճակատը:

Հայ ծխական դպրոցների փակումը, հայ եկեղեցական կալվածքների գրավումը և առհասարակ ամբողջ գոլիցինյան ռեժիմը հանդիսացան սփաթեցնող ազդակներ հայ ազգի ինքնագիտակցության համար նաև Հյուսիսի հանդեպ:

Սակայն ռուսական տիրապետությունը այնքան խորը արմատներ էր գցել հայ ժողովրդի հոգու մեջ, այնքան էր ապազգայնացրել նրա վերին խավերը և այնքան էր ընդարմացրել հայ քաղաքական միտքը, որ ծայր տվեց մի հեղափոխական կռիվ ոչ թե ռուս պետության, այլ ռուսական ռեժիմի դեմ: Չափազանց բնորոշ է, որ անգամ համաշխարհային պատերազմի նախօրյակին և այդ պատերազմի ընթացքում, երբ փոքր ազգերի ազատագրման խնդիրն այնքան հրատապ կերպարան էր ստացել, մեր հանրային կյանքում առաջ չեկավ որևէ քաղաքական հոսանք ընդդեմ ռուս պետության: Ռուսամոլությունն այն աստիճան կուրացրել էր մեր աչքերը, Ռուսաստանի զորությունն