Էջ:Ռուսական վտանգը.pdf/6

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

այնքան էր կաշկանդել մեր քաղաքական միտքը, որ մենք, կարծես, զրկվել էինք ընդունակությունից զատելու հայ ազգի և Հայաստանի շահերը ռուս ժողովրդի և Ռուսաստանի շահերից:

Եվ կարելի է առանց չափազանցնելու ասել, թե ռուսական այն հախուռն օրիենտացիան, որ մենք ընդգրկել էինք ազգովին, ոչ թե արդյունք էր ռեալ քաղաքական մտածողության կամ հաշիվների, այլ մի անհաղթելի հասարակական փսիխոզ էր, մասսայական խենթություն:

Մենք եղել ենք ավելի ռուսասեր, քան իրենք ռուսները: Մենք կռվել են Ռուսաստանի համար ավելի մեծ անձնվիրությամբ և անվերապահությամբ, քան ինքը ռուս ժողովուրդը: Տվել ենք ռուս պետության համար անթիվ զոհեր, կրել ենք անչափելի վնասներ: Եվ այդ բոլորն արել ենք այն միամիտ հավատով, որ մենք կատարում ենք միաժամանակ հայկական գործ:

Ճիշտ է, մենք ունեցանք մռայլ տարակուսանքի և սպանիչ հիասթափման զգայացունց վայրկյաններ: Ճիշտ է, մենք զգացինք, անգամ գիտակցեցինք մեր շատ սխալները և փորձեր արեցինք վերագնահատության ենթարկելու մեր ազգային քաղաքական ընթացքը և ճշտելու մեր նոր անելիքը: Սակայն հայ ժողովրդի կաշկանդված քաղաքական միտքը վարանումով կանգ առավ կես ճանապարի վրա՝ առանց թոթափել կարողանալու իր վրայից ռուս պետության ճնշող ծանրությունը:

Իրերի անխուսափելի, երկաթե ընթացքն էր, որ ուղղություն էր տալիս մեր հասարակական մտքին, որը միշտ հետ էր մնում դեպքերից, միշտ փաստերը արձանագրողի և ոչ թե կանխատեսողի դեր էր կատարում:

Մեր քաղաքական միտքը կույր էր հանդեպ ռուսական ճակատի, մեր քաղաքական բնազդը իրերի պատմական բերումով անդամալուծված էր ռուսական վտանգի հանդեպ, և մենք չէինք էլ գիտակցում, թե որպիսի մեծ թշնամի էր թողնում մեր հայրենիքի սահմաններում և թե որպիսի մեծ չարիքից էր ազատում հայ ազգն իր ինքնորոշման ճանապարհի վրա: Ռուսից բաժանվելով, մենք զգում էինք մեր ազգային մարմնի մեջ մի խորը ցավ, բայց չէինք գիտակցում, թե այդ ցավը վիրահատությունից (օպերացիայից) առաջ եկած ցավն էր, որ ազատում էր մեր ազգը մի մեծ ներքին խոցից և սկիզբն էր դնում մեր ազգային ինքնաբուժման և իսկական ինքնորոշման: