Էջ:Ռուսական վտանգը.pdf/51

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

ղաշրջում առաջ բերելու թե հայ ժողովրդական մասսաների և թե հայ քաղաքական ղեկավար տարրերի հոգեբանության մեջ:

Աստճանաբար քայքայվում, տարրալուծվում, անդամահատվում էր ռուսական հսկայավիթխար կայսրությունը, չքանում էր ռուսական անխորտակելի և անխուսափելի կարծված ուժի հմայքը, վերանում էր այն կոշմարային ճնշումը, որին ենթակա էր հայ ժողովուրդը ուրիշ հպատակ ժողովուրդնեիր հետ միասին տնտեսական, քաղաքական և կուլտուրական հողի վրա: Մեկ խոսքով՝ հայ ժողովրդի ճանապարհից հեռանում էր իր ազգային ազատագրության ամենամեծ թշնամիներից մեկը - ռուս պետությունը:

Եթե այս նշանակալից փաստը կատարվեր մեր ժողովրդի ֆիզիկական գոյության համար ավելի նպաստավոր պայմաններում, ինչպես այդ եղավ, օրինակ, Վրաստանում, անտարակուսելի է, որ և նրա թողած հոգեբանական ազդեցությունը պիտի զգացվեր շատ ավելի խորը, սուր և արագ կերպով:

Այսպես, օրինակ, երբ ռուս զորքը և իշխանությունը թողեցին Վրաստանի սահմանները, վրաց ժողովուրդը իսկույն գտավ ինքն իրեն և ճշտեց իր դիրքը հանդեպ Ռուսաստանի:

Ինչո՞ւ:

Որովհետև վրացիների համար չկար տաճկական կամ թուրքական վտանգ, որ սպառնար նրանց ֆիզիկական գոյության և հարկադրեր հուսահատորեն որևէ կողմից փրկություն ստանալու: Վրացիների օբյեկտիվ պայմաններն այնպես էին դասավորվել, որ նրանք ոչ մի սուր, հրամայական կարիք չունեին դրսի օգնության: Ամենալավ կացությունը նրանց համար այն պիտի լիներ, որ նրանց թողնեին հանգիստ, իրենց սեփական ուժերով իրենց բախտը տնօրինելու:

Մինչդեռ հայ ժողովրդի քաղաքական դրությունը միանգամայն տարբեր էր վրաց ժողովրդի վիճակից՝ այն օրից սկսած, երբ ռուսները թողեցին Անդրկովկասի սահմանները:

Որևէ համաձայնություն թուրք-տաճկական ուժի հետ անկարելի էր: Որովհետև այն ուժը չէր կամենում կամ չէր կարող հաշտվել ոչ միայն հայ ազգի քաղաքական, այլ և ֆիզիկական գոյության հետ: Հայությունը ստիպված էր անընդհատ և անհաշտ կռիվ մղել թրքության դեմ, այլապես նրան սպսում էր բնաջնջումն: