Էջ:Ռուսական վտանգը.pdf/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

Իր սեփական ուժերով միայն նա անկարող էր ապահովել իր գոյությունը, - այնքան անհավասար էր կռիվը:

Այդպիսի պայմաններում նա բնազդորեն պիտի կառչէր ամեն մի արտաքին ուժի, որ կարող էր օգնել նրան՝ կասեցնելու համար թուրք-տաճկական վտանգը:

Թուրքին զսպողը պատմականորեն եղել է ռուսը: Եվ շատ բնական է, որ թուրքի դեմ մղվող իր օրհասական պայքարի մեջ հայը շարունակեր օգնության որոշ հույսեր տածել ռուսի հանդեպ, չնայելով որ վերջինս հեռու էր:

Ճիշտ է, որ օգնության ձեռք կարող էին մեկնել հային և դաշնակից մեծ պետությունները, որոնք այսօր աշխարհի բախտն են տնօրինում: Մանավանդ որ այնքան այդ դյուրին էր նրանց համար, երբ նրանց ուժերը Անդրկովկասում էին: Սակայն դաշնակիցների քաղաքակնաությունն այնքան էր բարդ և, ըստ երևույթին, այնքան հակասական, որ հային չէր ներշնչում կատարյալ վստահություն, մանավանդ որ նրանք նույնչափ ու թերևս շատ ավելի օգնում էին թուրքին, տաճկին:

Բացի այդ՝ դաշնակիցները միանգամայն նոր, անծանոթ ուժեր էին հայության համար: Եվ պետք էին բարեկամության անհերհերլի փաստեր, օգնության աղաղակող ապագույցներ նրանց կողմից, որպիսի հայ ժողովուրդը հանգիստ սրտով իր հույսը միանգամայն կտրեր ռուսից:

Իսկ այդպիսի փաստեր և ապացույցներ չկային և չէին էլ կարող լինել, քանի որ հայ ժողովուրդը չէր գիտակցում՝ կամ չէր կամենում գիտակցել քաղաքական այն պարզ ճշմարտությունը, թե ռուսը, որին նա բարեկամ է համարում, անհամեմատ ավելի մեծ թշնամի է դաշանկից պետությունների համար, քան թուրքը: Հետևաբար բարեկամությունը ռուսի հետ կասկածելի և վտանգավոր էր դարձնում նաև հայի դիրքը և քաղաքականությունը դաշնակից մեծ տերությունների աչքում:

Համաշխարհային պատերազմի հոգեբանական ազդեցության տակ հայ ժողովուրդը ոչ միայն շարունակում էր թյուրիմացությամբ ռուսին համարել դաշնակիցների բարեկամը, այլև ի վիճակի չէր որևէ ընտրություն անելու նրանց միջև, մերժելու մեկի թեկուզ փոքրիկ անմիջական օգնությունը՝ ստանալու համար մյուս մեծ, թեև ոչ անմիջական աջակցությունը:

Մի այսպիսի կացության մեջ, երբ հայ ժողովուրդը մեկ կողմից՝ գտնում էր արտաքին կործանարար ուժի շարունակա