Էջ:Ռուսական վտանգը.pdf/8

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

էլ նույնքան սեղմ շարքերով ու անվեհերապահությամբ, որքան թուրքերի դեմ, քանի որ նա հանդգնում է խախտել մեր ազգի արդեն ինքնորոշված ազատ կամքը:

II.

ՄՈՆՂՈԼԱԿԱՆ ԵՎ ՍԼԱՎՈՆԱԿԱՆ ՏԱՐԵՐՔԸ

Հայաստանի քաղաքական անկախությունը և հայ ժողովրդի ազգային ինքնորոշումն ապահովելու համար անհրաժեշտ է մեր կյանքի բոլոր ասպարեզներում արմատախիլ անել այն գերազանցապես բացասական հետքերը, որ թողել է մեկ դարի ռուսական տիրապետությունը:

Ռուսաստանն այսօր պիտի մերժվի մեր կողմից ոչ միայն իբրև քաղաքական զորություն և քաղաքական սիստեմ, այլև իբրև կուլտուրական ազդեցություն, կուլտուրական արժեք:

Որպես քաղաքական զորություն, Ռուսաստանը դուրս է ընկել այսօր աշխարհիս բախտը որոշող մեծ պետությունների շարքից. այնքան է կազմալուծված տնտեսապես և անդամալուծված ներքին հակամարտ ուժերի անհաշտ կռվից, որ երկար ժամանակի ընթացքում ոչ միայն ի վիճակի չպիտի լինի տևականորեն և տիրականորեն ազդելու իր սահմանների վրա գտնվող և իր բռնապետական լծից ազատագրված կամ ազատագրվող ազգերի քաղաքական ճակատագրի վրա, այլ հազիվ թե ուժ ունենա պահպանելու իր մայր հայրենիքի կատարյալ անկախությունը, ռուս ազգի պատմական սահմանների անձեռնմխելիությունը:

Ռուսաստանին այսօր սպառնում է Տաճկաստանին վիճակված բախտը: Այդ տխուր ու թերևս անխուսափելի ճակատագրի դեմ է որ կռվում է ռուս ազգը ներկայումս: Ռուսական աշխարհակալությունը մահվան է դատապարտված, ինչպես և թուրքականը:

Միջազգային ուժերի փոխհարաբերություների արդի շրջանում Ռուսաստանը, ինչպես և Տաճկաստանը, կարող է հաստատել իր գոյությունը և ճանաչվել մեծ պետությունների կողմից՝ իբրև մի սոսկ ազգային պետություն: Ռուսաստանը չպիտի կարողանա խաղաղություն ձեռք բերել, մինչև որ չհաշտվի այդ իրողության հետ: Արևի լույսի պես պարզ է, որ այն հզոր պետությունները, որոնք ջախջախեցին Գերմանիան, պիտի ի վիճակի