Էջ:Ռուսական վտանգը.pdf/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված չէ

լինեն վերջ ի վերջո իրենց կամքը թելադրելու նաև ծայրից ծայր քայքայված Ռուսաստանին ու Տաճկաստանին:

Աշխարհի խաղաղությունն է այդ պահանջում, հաղթող մեծ պետություների շահն է այդ պահանջում, և այդպես էլ կլինի վաղ թե ուշ:

Մահացու հարված ստացած գազանների հուսահատական ճիգերն ու ջղաձգությունները չպիտի մոլորեցնեն մեզ:

Իբրև քաղաքական սիստեմ, ժամանակակից Ռուսաստանն անկարող է նույնպես վճռական ազդեցություն ունենալ մեր ժողովրդի ազգային ինքնորոշման վրա:

«Սովետական», «խորհրդային» կոչված սիստեմը ոչ այլ ինչ է, եթե ոչ ռուս ձևափոխված բռնապետությունը: Այդ սիստեմը ունի նույն բռնապետական տենդենցներն ու մեթոդները, ինչ որ մենք ճաշակեցինք ցարերի բռնապետական սիստեմի մեջ:

Մեր ժողովրդի ազգային անկախության շենքը չի կարող տևականորեն դրվել մի օտար սիստեմի հիմքերի վրա, որ իր հայրենիքում անգամ հայտնաբերեց իր կատարյալ սնանկությունը:

Ամբողջ քաղաքակիրթ աշխարհը դեմ է այդ սիստեմին և չի կամենում, չի կարող հաշտվել մի բռնազբոսիկ սիստեմի հետ, որ Լենինն ու իր համախոհներն ամեն գնով ձգտում են փաթաթել մեր բոլոր ազգերի վզին:

«Սովտեական» սիստեմը ռուս բռնապետական ռեժիմի մեջ ծնված քաղաքական մտքի ծնունդ է: Նա յուրահատուկ արդյունք է ցարական բռնապետության:

Այդ սիստեմի գրեթե երեքամյա գոյությունը Ռուսաստանում չապացուցեց իր կենսունակությունը, իր քաղաքական նպատակահարմարությունը:

Ընդհակառակը, նա պատճառ դարձավ կատաղի քաղաքացիական պատերազմիների, որոնք շարունակում են մինչև այսօր էլ և հայտնի չէ, թե երբ պիտի վերջանան:

Մի խոսքով, «սովետական» սիստեմը չտվեց իր երկրին այն, ինչի պահանջը ամենից ավելի աղաղակող կերպով է զգում ռուս ժողովուրդը, այսինքն՝ խաղաղություն:

«Սովետական» սիստեմի պահպանությունը պահանջում է երկրի ուժերի գերագույն լարում ոչ թե ժամանակավորապես, այլ