Էջ:Ռուս սոցիալ հեղափոխականների ծրագիրը, Ն․ Հանգոյց.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գործերը պէտք է կազմակերպեն գաւառական և շրջանային ինքնավար մարմինները թէ՛ իրենց սեփական միջոցներով և թէ համապետական հասոյթների օժանդակութեամբ:

Պէտք է ամէն կերպ նպաստել աշխատաւորական տնտեսութիւնների զարգացման. այս ընկերութիւնները պէտք է կազմակերպւին առաւելապէս աշխատակցական հիմունքներով և սրանց նեցուկ լինելու կամար պէտք է պետական լայն վարկ բանալ: Պէտք է նպաստել ջուրի, լոյսի, ճանապարհների և ուրիշ հանրօգուտ տնտեսութիւնների համայնացման:

Մեր կարծիքով՝ թէ՛ քաղաքային և թէ՛ գիւղական համայնքները պէտք է իրաւունք ունենան հարկեր գնելու անշարժ կայքերի վրայ և նոյնիսկ ստիպողաբար արտագրաւելու, եթէ այդ անհրաժեշտ է ընդհանուրի բարօրութեան, բայց մանաւանգ բանւոր դասակարգի բնակարանային պէտքը գոհացնելու համար:

Մենք պէտք է ամէն կերպ աջակցենք համայնական, գաւառական և համապետական այն քաղաքականութեան, որի նպատակն է գործակցական միութիւնների զարգացման նպաստել, պայմանով որ այդ միութիւնները ռամկավար– աշխատաւորական հիմքերի վրայ լինեն։

Մարդկային ամբողջ տնտեսութեան համայնացումը կը կատարւի միայն ընկերվարական կարգերի լիակատար տիրապետութեան ժամանակ, որ հեռաւոր ապագայի գործ է: Բայց այսօր՝ բուրժուական կարգերի տիրապետութեան ժամանակ՝ հնարաւոր է թէ՛ մասնաւոր և թէ հասարակական տնտեսութեան այս կամ այն ճիւղը աւելի կամ պակաս չափով համայնացնել: