Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
30
Նազ իս անում, իխտի՛ար իս,
Հիդ աշխարիս բարե՛բար իս,
Հընդու էկած ղալա՛մքար իս.
Ղա՛լամ քաշած,
Ջանս է մաշած,
35
Ջանս հանեցիր, ջադո՛ւքար իս:
Ջադո՛ւքար իս փել ու փանդով,
Շիրազու շուշա իս ղանդով,
Այնաբանդ իս խաթաբանդով,
Ջամ-հալիլա,
40
Լալ ու թիլա,
Ջանս հանեցիր էտ փըրսանդով:
Էտ փըրսանդով համ իս անում,
Դաստամազըտ նամ իս անում,
Աբա խաթրըտ ջամ իս անում.
45
Ջամ իս չինի,
Դոշտ է սինի,
Շամամնիրըտ դամ իս անում:
Դամ ու դովրան իս համաշա,
Դաստա-դաստա մազըտ քաշ ա,
50
Հաքածըտ զար ու ղումաշ ա.
Ղո՛ւմաշ զարով.
Գու լա տարով,
Ով քիզի գուքա թամաշա:
Թամաշա իս, վարթի ռանգ իս,
55
Ծով տեսած օսկու մահանգ իս,
Սանթուր ու քամանչա, չանգ իս՝
Բարակ ձենով սազ իս անում,
Սազ իս անում, դուր իս գալի,
Բաղչի մեչըն ջուր իս գալի,
|
|