Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/29

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Մեչկըտ ջեյրանի է, ռանգըտ՝ շաքարի,
Փռանգըստանու էկած խա՛րա իս, գո՛զալ:

5 Ղո՛ւմաշ ասիմ՝ շուրեղեն է, կու մաշվի,
Սա՛լբի ասիմ՝ ախըր մին օր կու տաշվի,
Ջե՛յրան ասիմ՝ շատ մարթ քիզիդ կու յաշվի,
Բաս վո՞ւնց թարիփ անիմ՝ մա՛րա իս, գո՛զալ։

Թե մանիշակ ասիմ՝ սարեմեն կոսին,
10 Թե ջավահիր ասիմ՝ քարեմեն կոսին,
Թեվուր լուսին ասիմ՝ տարեմեն կոսին.
Արեգագի նըման փարա իս, գո՛զալ:

Գուզիմ, թե համաշա դըռանըտ գամ ուխտ՝
Աչկիրըտ, կա՛րմիր վարթ, նուր բացարած տուխտ,.
15 Լիզուտ գըրիչ ունիս, ձեռըտ՝ գուլգազ թուխտ.
Ծովեմեն դուս էկած զարա իս, գո՛զալ:

Սիրասիրմըտ սըրտիս մեչըն ցանեցիր,
Նազ ու ղամզով, յա՜ր, իմ հոքիս հանեցիր,
էս քու Սայաթ-Նովուն դո՛ւն սըպանեցիր.
20 Գըլխիտ էկած ղադեն առա յիս, գո՛զալ:

Ղափիա․ Էսպես լավ յարի վրա. Արութինի ասած է:

14


Շատ մարթ կոսե՝ յիս յարիմեն հասրաթ իմ՝
Լեյլի֊Մեջլումն էլ չէ էլի էս հալով.
Մարթ պիտի համաշա բերանըտ տընդղե.
Խոսկ իս ասում առակավւլր-մասալով:

5 Լիզուտ քաղցըր ունիս՝ շաքար ու շարթին.
Մազիրըտ ռեհան է՝ փաթըթած վարթին,
Քի զարթարած տեսնիմ հիդ ծաղկազարթին՝
Հաքիլ ըլիս զար֊զարբաբըն՝ խաս ալով:

Յա ինձ կորցըցեք, յա մե բան արեք,
10 Խփե՛ցեք, մե տիղըս մե նըշա՛ն արեք,