Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/41

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Ա՛փսուս, վուր շուտով միռիլ է, լուսըն քու ծընողին ըլի.
Ապրիլ էր, մեկ էլ էր բերի քիզի պես նաղաշ, նազա՛նի:

Դուն է՛ն գըլխեն ջուհարդար իս, վըրետ զարնըշսւն է քաշած.
10 Դաստամազիտ թիլի մեչըն մե շադա մարջան է քաշած.
Աչկիրըտ օսկե փիալա՝ չարխեմեն փընջան է քաշած.
Թերթերուկըտ նիտ ու նաշտար, սուր ղալամթըրաշ, նազա՛նի։

էրեսըտ, փարսեվար ասիմ, նըման է շամշ ու ղամարին.
Բարակ միչկիտ թիրման շալըն նըման է օսկե քամարին.
15 Ղալամըն ձեռին չէ կանգնում, մաթ շինեցիր նաղաշքարին.
Յիփ նըստում իս՝ թութի ղուշ իս, յիփ կանգնում իս՝ ռաշ, նազա՛նի:

Յիս էն Սայաթ-Նովասին չիմ, վուր ավգի վըրա հիմանամ.
Աջաբ միզիդ ի՞նչ իս կամում, սըրտետ մե խաբար իմանամ.
Դո՛ւն կըրակ, հա՛քածըտ կըրակ, վո՞ւր մե կըրակին դիմանամ.
20 Հընդու ղալամքարու վըրեն ծածկիլ իս մարմաշ, նազա՛նի:

էս էլ Դիբա ու ենգիդունիայի հանգում, որն որ մուսադասու պես կասեն, Արու-
թինի ասած, քրոնիկոնի 446-ին (1758):

27


Յա՛ր, քիզ իսկի զավալ չըլի՝ քու դուշմընին՝ շառ բացարած.
Հուտըտ աշխարըս բըռնիլ է՝ բալասանի ծա՛ռ բացարած.
Թըխտիրըտ օսկե վարաղով, Ասմավուր իս՝ ճառ բացարած.
Տեսնողըն շարքըն չի գիդի, Լուսնի ա՛սղ պայծառ բացարած:

5 Ամեն մարթ չի կանա մըտնի՝ էշխիտ ջուրըն հիդ է, զա՛լում.
Մըտնում է յարսուն կարմունջըն. չասիս թե՝ մե՛ գիդ է, զա՛լում,
Ունքիրըտ սալիդ սադախ է, թերթերոլկըտ նիտ է, զա լում.
Մըտնողըն էլ չի դուս էհա՝ դուռ, մահու պատճառ, բացարած:

Բարակ մեչկըտ ղարղուղամիշ, էրեսըտ թայգուլի նըման.
10 Օրըն յարսուն ռանգ կու փոխիս, վո՛ւնց մեկը չէ տուլի նըման.
Յիփ խաղում իս՝ վըռվըռում իս օցի բերնի հուլի նըման.
Մութըն տիղըն լուս իս տալի առանց կըրակ՝ վառ բացարած: