5
Բարգ էրեսըտ՝ կըրակ նընգած օսկու նըման ջիռանում է,
էնդու համա քու տեսնողի խիլքըն գըլխեն հիռանում է.
Ով չէ տեսի, տիստ է ուզում, ով տեսնում է՝ միռանում է.
Օսկե վարաղով վարաղնած սուրաթ-մաքաղաթըն դուն իս:
Շատըն քու էշխեն կու միռնի, չի դիմանա ինթիզարի. 10
Տարենըն մե գամ բաց կուլիս, մա՛թահ շահրադել բազարի.
է՜րնեկ ըլի քու տիրուչըն՝ մըտիկ տալէն չի բեզարի.
Ամառն ու ձըմիռըն ծաղկած, գուլբաղ ու բաղաթըն դուն իս:
Մուզդ ունէ էն նաղըշքարըն, վուր թահրըտ ղալամով հանա,
ճակտետ ունքըն չի կանա գա, քանի գուզե վուր շատ ջանա, 15
էնդու համա ծարավ մարթըն քու ջըրեմեն չի կըշտանա.
Շիրազու շուշումըն ածած՝ նաբաթե շարբաթըն դուն իս: