էս էլ Դիբա ու ենգիդունիայի հանգում. Արութինի ասած. սեպտեմբերի 6-ին,
քրոնիկոնի 446-ին (1758):
29
Ինձ ու իմ սիրեկան յարին մե տարի բերած գիդենաք.
Ա՜խ քաշելեն սըրտիս մեչըն արունըն մերած գիդենաք.
Գիշեր-ցերեկ յարի խաթրու ջիգարըս էրած գիդենաք.
Աչկըս թաց, բերանըս ցամաք, լիզուս հիդքերած գիդենաք:
5
Սիրտըս փուրումըս թուլացավ անգալներու զախ անելեն,
Ուշկ ու միտկըս խառնվեցավ խուռըն֊խուռըն խաղ հանելեն,
Աչկեմես ջուհարըն գընաց յարեն կարոտ ա՜խ անելէն,
էլ ապրելու ումիկ չունիմ, իմ օրըս կերած գիդենաք:
էրած-խորված ման իմ գալիս, մե տիղ չըկա մար ունենամ. 10
Լիզվով չիմ կանացի ասի, թեգուզ խոսկըս փար ունենամ.
Ափսուսալու հազար ա՛փսուս, յիս էս ղադա դար ունենամ,
էշխեն ուշկ ու միտկըս կապած, ինձ ջըրի տարած գիդենաք:
Սիրտըս փուրումըս սըքուր է, ալ աչկիրըս լաց է անում.
Ծովըն նընգած ամբի նըման դոշս ու յախես թաց է անում. 15
Քանի վուր մըհլամ իմ դընում, դուգունս էլ խիստ բաց է անում.
Հալվե՜ցա, արնա՛քամ էլա՝ յարես հիդարած գիդենաք:
Ով տեսնում է, էս է ասում՝ «Վա՜յ քու դարին, Սա՛յաթ-Նովա,
Համաշա քիզ պիտի տեսնինք՝ աչկըտ արի՞ն, Սա՛յաթ-Նովա,
Ինչո՛վ չէլավ, չըռաստ էկար մե լավ յարին, Սա՛յաթ-Նովա». 20
Ումբրըս էրազի պես գընաց՝ ծառըս չըխերած գիդենաք:
էս էլ Դիբա ու ենգիդունիայի ձենում, հանգըն ղազալի: Արութինի ասած, քրո¬
նիկոնի 447-ին (1759):