Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Խաղեր.djvu/52

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

15 Մե նաղշըտ Ուրումել կացավ, մեկըն Փըռանգըստան գընաց.
Ով քու սուրաթըն տեսնում է, ասում է՝ թահա՛րիտ էրնեկ:

Արի նըստի՛, Սա՛յաթ-Նովա, խոսկըտ ասա լամզ ու բասով.
Սազին խիլքըտ չըտանուլ տաս էտ խիալով, էտ հավասով.
Ձեռիտ բըռնածըն բըրոլ է. ա՛ծա, խըմի՛նք օսկե թասով.
20 Շատ աջայիբ մեհմանդար իս, սուփրի սազանդա՛րիտ էրնեկ:

էսպես Արութինի ասած. քրոնիկոնի 443-ին (1755):

39


Մոդըտ նըստողըն կու հարփի՝ դուն բանգ ու բոզա իս, ա՛զիզ,
Դիվանա Փահլուլ կու շինիս տեսնողին՝ ա՛զա իս, ա՛զիզ,
Ինչտեղ կուլիս շընուք կու տաս՝ մեջլիսի մազա իս, ա՛զիզ.
Մազեն մե սահաթ լավ կուլի, դուն համան թա՛զա իս, ա՛զիզ:

5 Մե խոսկըտ կանց ջաքար քաղցըր, մե խոսկըտ վառ՝ քուրա-քուրա.
Մե նըմանըտ ռաշի նըման, մե նըմանըտ՝ ջուրա-ջուրա.
Մարքարիտով լիքըն կալ իս, սադափնիրըտ թուրա-թուրա.
էրծաթե կոխպեքով կոխպած, դուն, օսկե ռազա իս, ա՛զիզ:

էրեսըտ առվուտվան արիվ՝ քանի կեհա կու զարգանա.
10 Թաքավորի քարխանի զա՛ր՝ ծառըն ծառեն չի թարգանա.
Թե սուչ ունենամ՝ սըպա՛նե, թե չէ նըհախ մի՛ բարգանա.
Մե ձեռըտ ջուր, մե ձեռտ արուն՝ ջալլաթի, ջազա իս, ա՛զիզ:

Տեսնողըն նաղշըտ կու տընդղե էն թովուզի բըմբուլի պես.
Ձընի տակեն նուր դուս էկած, արիվ դիբած սըմբուլի պես.
15 Թուղ վըրետ լալով պըտուտ գամ, վարթին կարոտ բըլբուլի պես.
Դուն ինձնից շուտով մի՛ թըռչի՝ շավարդան-բա՛զա իս, ա՛զիզ:

էշխեմետ հիվանդացիլ իմ. վո՛ւնց զարար, վո՛ւնց շահ ին ասում.
Հեքիմնիրըս ափսոսում ին՝ ծընգան տալով վա՜յ ին ասում.
Կանչողըս դարդակ է գընում. «Ա՜խ Սա՛յաթ-Նովա» ին ասում.
20 Թաք դուն տիս գաս, վիր կու կենամ, թե սազիս սա՛զա իս, ա՛զիզ:

էսպես Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին (1758):