5
Ինչ քիզանից հիռացիլ իմ, իմ ջանումըս ջան չէ մըտի.
Ուշկ ու միտկըս դուն իս տարի, ձեռիս մեչըն բան չէ մըտի.
Հենց գիդիմ, թե չուրս տարի է Քաղաքըն քարվան չէ մըտի.
Ռախտարի նըման նըստած իմ՝ իջարից, միզնից բեդամաղ:
Հալբաթ սերըն կես է էլի, վուր միզի ատիլ է ուզում. 10
Չուրս տարեկան էրեխի պես՝ յարըս խըրատիլ է ուզում.
Բըռնիլ է էշխի դանակըն, սիըտըս կըտրատիլ է ուզում.
Շատ մարթ կա նըստած լացլելիս, գոզալի նազնից բեդամաղ:
Թեգուզ իմա՛ցի, կարթա՛ցի իմաստնասիրաց առակըն.
էշխեմետ ջունուն իմ էլի, վեր էկավ սըրտիս վարակըն. 15
Ա՛ստվաձ վըկա, մարթ չըքա՛շե՝ դըժար է էշխի կըրակըն.
Տեսա արունոտ ջեյրանըն՝ վուրսնուրթի նիզնից բեդամաղ:
Անցկացավ աշունքվա վախտըն, սալբիքըն խաղալ է ուզում.
Հասավ գարունքվան հուսանըն՝ բըլբուլըն էլ գալ է ուզում.
Սայաթ-Նովեն առանց նընգիր ճիդըն գըցած լալ է ուզում. 20
Ջառ կորցըրած խոնթկարի լզես նըստած է խազնից բեդամաղ:
Արութինի ասած, քրոնիկոնի 447-ին (1759):
41
Աշխարըս մե փանջարա է. թաղերումեն բեզարիլ իմ.
Մըտիկ տըվողըն կու խուցվի. դաղերումեն բեզարիլ իմ.
էրեգ լավ էր, կանց վուր էսօր, վաղերումեն բեզարիլ իմ,
Մաըթ համաշա մե'կ չի ըլի, խադեըումեն բեզաըիլ իմ:
5
Դովլաթն էյթիբար չունե, յիփոր կերթա իը շըքարով.
Լավ մարթն էն է՝ գըլուխըն պահե աշխարումըս էյթիբարով.