Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Աշխարըս միզ մընալու չէ՝ իմաստնասիրաց խաբարով.
Գուզիմ թըռչի բըլբուլի պես. բաղերումեն բեզարիլ իմ:
Ո՞վ կոսե, թե յիս կու ապրիմ առուտեմեն ինչրու մուտըն.
10
Աստըձու ձեռումըն հիշտ է մարթու աշխարք ելումուտըն.
Ղուրթս էնդուր ճամփա չէ գընում՝ շատացիլ է խալխի սուտըն.
Քըսա՛նըն՝ մե՛ ղուլ չին պահում. աղերումեն բեզարիլ իմ:
Աշխարըս միզ մընալու չէ, քանի նըստինք զող ու սափին.
Հում կաթնա՛կիր-Աթամի զա՛թ, նա՛լաթ ըլի էտ քու բափին.
15
Հանփիրութինըս հատիլ է, չիմ դիմանում խալխի գափին.
Դոստիրըս դուշման ին դառի. յաղերումեն բեզարիլ իմ:
Սայաթ-Նովեն ասաց՝ դարդըս կանց մե ճարըն շատացիլ է.
Չունիմ վաղվան քաղցըր փառքըս, հիմի դարըն շատացիլ է.
Բըլբուլի պես էնդուր գուլամ, վարթիս խարըն շատացիլ է.
20
Չի՛ն թողնում վախտին բացվելու. քաղերումեն բեզարիլ իմ:
էսպես Արութինի ասած, ապրիլի սկզբին, քրոնիկոնի 447-ին (1759):
Ամեն սազի մեչըն գոված, դուն թամամ տասն իս, քամա՛նչա,
Նաքազ մարթ քիզ չի կանա տեսնի՝ դուն նըրա պասն իս, քամս
Ղա՛ստ արա՝ է՛լ լավ օրերու էդիվըն հասնիս, քամա՛նչա.
Քիզ ինձնից ո՞վ կանա խըլի' աշոլդի բասն իս, քամանչսւ:
5
Անգաճըտ էրծաթեն պիտի, գըլուխըտ ջավահիր քարած,
Կութըտ շիրմայեմեն պիտի, փուրըտ սադափով նախշ արած,
Սիմըտ о՛սկեն քաշած պիտի, էրկաթըտ փանջարա արած,
Օչով ղիմեթըտ չի գիդի. լալ ու ալմասն իս, քամա՛նչա:
Ճիպուտըտ վարաղնած պիտի՝ թահր ունենա հազար ռանգով.
10
Ձարըտ ռաշի կուդեն պիտի, վուր դուն խոսիս քաղցըր հանգով.
Շատին զարթուն կու լուսացնիս, շատին կու քընեցնիս բանգով․
Անուշահամ գինով լիքըն դուն օսկե թասն իս, քամա՛նչա:
Ածողիտ է՛րկու կու շինիս, առաչ չայի, ղափա գուզիս,
Կու մեձըրվիս այվընումըն, պարապ վախտի ռափա գուզիս.
|
|