Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
15
Յիփ վեր գուքաս մեջլիսումըն, քաղցըր զող ու սափա գուզիս.
Բոլորքըտ գոզալնիր շարած, մեջլիսի կեսն իս, քամա՛նչա:
Շատ տըխուր սիրտ կու խընդացնիս, կու կըտրիս հիվընդի դողըն.
Յիփ քաղցըր ձայնըտ վիր կոնիս, բաց կուլի հիդըտ խաղողըն.
Խալխին էս իլթիմազն արա՝ ասին. «Ա՛պրի քու ածողըն».
20
Քանի սաղ է Սայաթ-Նովեն, շատ բան կու տեսնիս, քամա՛նչա:
էսպես Արութինի ասած. քրոնիկոնի 447-ին (1759):
Արի համով ղո՛ւլուղ արա, խալխի նոքար Սա՛յաթ-Նովա.
Ամեն մարթ չի կանա ճանգի շահ ոլ շըքար, Սա՛յաթ-Նովա.
Ով քիզի լիղի պարքիվե, դուն տու շաքար, Սա՛յաթ-Նովա.
Ղա՛ստ արա՝ շուշետ չըկոտրին, չըխըփին քար, Սա՛յաթ-Նովա:
5
Թեգուզ դըբրատանըն պահ տաս՝ ծեծով չի խըրատվի խիվըն.
Ինչրու անձնեն չըդուս էհա անախտիլի էն չար դիվըն.
Բեդասըլն ասըլ չի՛ դառնա, թոլով չի՛ սիպտակի սիվըն,
Ծուռըն փետըն չի՛ դըրըստի ռանդան, դո՛ւրգար Սայաթ-Նովա:
Թեգուզ իմանաս, գիդենաս աստղերու համբարքըն սիրուն.
10
Անբարի գուրձըն կորած է՝ կա՛րթա Հարանց վարքըն սիրուն.
Ավիտարանի խոսկիրըն մարքարիտ է, կարքըն՝ սիրուն.
Մի՛ ածի խուզի աոչիվըն լալ ու գովհար, Սա՛յաթ-Նովա:
Թե էս կենաց փառքըն չուզիս՝ էն կենաց ալմասըն կու տան.
Թե հոքուտ խաթիր շալ հաքնիս՝ զար քաշած ատլասըն կու տան.
15
Թեվուր լալով զըխճում անիս՝ անմահացըն մասըն կու տան.
Խոստովանիս արած միխկըտ՝ չանիս ինքար, Սա՛յաթ-Նովա:
Վուրտիղ հարսնիք, վուրտիղըն սուք, վուրտիղ սոյբաթ խաղ է ըլում.
Վուրտիղ ժամ, վուրտիղ պատարաք, վուրտիղ սիրով տաղ է ըլում.
Թեվուր հոքուտ կամքն իս անում, մարմինտ բեդամաղ է ըլում.
Վո՞ւր մե դարդին կու դիմանաս, դուն ջըրա՛տար Սա՛յաթ-Նովա:
Էսպես Արութինի ասած, քրոնիկոնի 446-ին (1758):
|
|