Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/10

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

Շատ սիրուն իս, Շախաթայի ասողին՝ խար չիս անի.
Անջաղ գըցիս էշխի մեչըն, յիդ կեհաս՝ քտր չիս անի։

էշխըն հեստի կըրակ ունի՝ վունց կու էրվի, վունց կերթա.
Թեգուզ նընգնիմ ծովի մեչըն՝ հովնալու ճար չիս անի։

Բաս աշուղըն վունց դիմանա էտ քու տըված կեծակուն,
Դուն ինքնակալ թաքավուր իս՝ բեհուբազար չիս անի։

Թե վուր սարերուն հանդիբիս, կու հալիս մումի նըման,
Թե վուր քաղաք տիղ հանդիբիս, կու քանդիս — վար չիս անի։

Իսկի բեհուբազար չունի Շախաթայի չասողըն.
էնդո՛ւ համա, Սայաթ-Նովա, շատ էյթիբար չիս անի։


[Գազել-դիվանի]

էս դիվանի խիստ լավն է, ովոր սովրի օղորմի ասե։ Հիմի գուզիմ թե հայեվար ասիմ։ Ամեն աստված, յիս-մըղդըսու վուրթի Արութինս, պըստուք ինչոր յարսուն տարին գլուխ դրի ամենան խազին, ամա սուրբ Կարապիտի կարողութենով սովրեցա քամանչեն ու շոնգուրն ու ամբուրեն: