Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/11

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5

Դարդ մի անի, ջա՛ն ու ջիգար, միթկըտ դիվաց չը տեսնե.
Աչկ խավրի, անգաճ խոզանա՝ էրեսըտ թաց չը տեսնե։

Վունց արեգագըն շուղկը տա, վո՛ւնց լուսինը լուս անե.
Ավալ քու տեսնողըն միռնի՝ քիզ գլխիբաց չը տեսնե։

Դուն գըլուխըտ մահի կու տաս, ես էլ քիզիդ կու միռնիմ.
Միր էդնեն թամամ աշխարըս սով քաշե,— հաց չը տեսնէ:

Թե վուր չը գամ ու չը տեսնիմ, հազար բաբաթ բան կոսիս
Քաշկա մարթ վունց դա, վունց խոսի, վունց քի տըխրած չը տեսնե։

Աստուձու բերնեմեն առնիս մըխիթարիչ սուրփ հոքին.
Էլ վաղ միռնի Սայաթ-Նովեն՝ ճիտըտ գըցած չը տեսնե:


[Գազել-դիվանի]

Էսպես դիվանի լավ տեղ ասած, որն գրոց հայերեն տառ է վրաց թուրքերեն էլ ուզում էի հետն խառնել, բայց չխառնեցի։