Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/9

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Բարկ էրեսիտ խալ իս արի.—
      Խալ իս արի.
Չ՛կա քիզի նման, չկա քիզի նման.
      [Քիզ նման, քիզ նման.—
      Դուն իս աննման]:

Դարդըս ասիմ՝ գու լան սարիր.
էս ի՞նչ բան էր, վուր դուն արիր.—
Սայաթ—Նովուն ջունուն արիր.—
      Ջունուն արիր.
Չկա քիզի նման, չկա քիզի նման.
      [Քիզ նման, քիզ նման.—
      Դուն իս աննման]:


(1752 մարտ)

Քրոնիկոնի 440-ին, մարտի վերջին։ էսպես բելիր ղափի-ի հանգում՝ թասլիր օսմանցոց մուղամ։