Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/102

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

9

Սիրուն չոնգուր-չանգ իս, թառ իս սազավուր.
Քու դիլդարին խուցող յար իս նիզավուր.
Սալբու ծառ իս, բագի բաբ իս վազավուր,
Անտակ ծով իս, բոլորքըտ զար-խասավուր,
Անգին լալ իս օսկե ղութում ռազավուր։

Ծովի գոված ռաշ իս ու ջեյրան իս դուն.
Աստ զի փայլով ալմաս ու մարջան իս դուն,
Միշտ վառ շամ իս, բըրոլե շամգան իս դուն.
Սուրը ձեռիտ մե էրեկլե խան իս դուն,
Փեհլով-փենջով, գոզով օյինբազավուր։

Լուս իս տալի՝ լուսնակից էլ պայծառ իս,
էրնեկ մութը չընգնի՝ օրվա պես վառ իս.
Ճուղք ու տիրևն առատ սիրուն մե ծառ իս,
Կանանչ դաշտ իս, հով շըվաքով անտառ իս,
Լի հավքերով, ջուրա-ջուրա սասավուր։

Գարունքվա նուր մանիշակ սմբուլ իս դուն.
Գոված հուտով պատվական թայգուլ իս դուն.
Հավատարիմ ծառա իս դուն, ղուլ իս դուն.
Սայաթ-Նովա, ի՞նչ ղարիբ բլբուլ իս դուն,
Առուտեհան ճըկճըկում իս նազավուր։