Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/103

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

10

Քի սազ գու քա զարբաբ ու գար, օսկե կոճակ շարան-շարան.
Կոսիս, ձեռիտ տակըն ըլի Ադըրբեջան, Իրան-Թուրան.
Արիք դուն ինձ մի սըպանի ձեռիտ թըրով էտ հուրհուրան.
Խիղճ բլբուլըն լաց է ըլում, վո՞ւնց իս փետով քշում նըրան.
Սիրած յարըտ խուր քընիլ է, հալբաթ ազդիչ է քու «նա նա»-ն։

Դուս եկ յարով, դուս եկ ջարով, ծաղկած բազումըն ման գալու.
Բլբուլն էնթի ճամփետ պահած «բաբի լուս» ունե քիզ տալու.
Քիզ ո՞վ բերեց էտ աշկիրով, էտ քու բոյով արմանալու.
Բեզարիլ իմ զովք անելում՝ շատերին մահ տըվիր, զալում.
Յիս քիզ ամա խաղիր ունիմ, վուխճը հարուր քառսուն խանա։

էտ շիրմայի վըզով, գիդիս, մե բըրոլե սուրահ իս դուն.
Դուն լուսին իս, էլ հայիլուն ինչի՞ համա կու նայիս դուն.
Զուլփ ու հուսիտ համա ձեռիտ օսկե մկրատ կու պահիս դուն.
Անմիղ տիղըն ինձ մորթելով, ա՛սա, թե ի՞նչ կու շահիս դուն.
Յա գըլուխըս ինչի՞ պիտի քու խանջալին արժանանա։

Մահու ճանգեն ի՞նչպես փախչիմ. դիդիմ, վուր էլ դուս չիմ գա յիս.
Արար-աշխարն էլ իմն ըլեր, վիրչումն էլի հույս չըկա ինձ.
Զար ու զարբաբ, ղալամքարի նախշած շուրիր հաքած ունիս.
Աջա՞բ գիդիս, թե էդ անգին զուքսըտ ինչպես սազ գու քա քիզ.
Ինձ ավատա, չիմ դողացի, յիս գըթի լիմ գլխիտ շանան։