Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/12

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6

Անգան արա բարիթավուր,
Գընա՛, հիդըն խա՛ղ մի անի,
Յարի սիրտըն դա՛ղ մի անի,
էտ կըրակըն շա՛ղ մի անի.
       Չաղ շուռ արի
       Յարսուն տարի,
Յարին բեդամա՛ղ մի անի։

Բեդամաղ չըլի միզանից,
Չը հիռանա անմիղ բանից.
Յարըն նազով հոքիս հանից.
       Հանած ծառ է,
       էշխով վառ է,
Չի՛ վախենա սուլթան-խանից։

Խանի պես դիվան իս անում,
Շահզադի պես սան իս անում,
Էտ ի՞նչ թավուր բան իս անում.
       Բանըտ բանդ Է,
       Պռոշըտ ղանդ Է,
Քաղցըր լիզվով ջան իս հանում։

Ջան չունիմ յարի ձիռնեմեն,
Հիվանդ իմ էշխի կըռնեմեն,
Դիղ անիս ծուրիտ նըռնեմեն.
       Նրոիդ օսկով,
       Քադցըր խոսկով,
Կրակ իս վեր ածում բերնեմեն: