Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/112

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

17

Դարդ ու ցավըն ի՞նչ օքուտ, վուր չիս գիդի.
Վուրն է հինը, յա վուրը նուր, չիս գիդի.
Վիզըս ի՞նչի կըտրեցիր զուր, չիս գիդի.
Աչկըս դառած արնի ախպուր, չիս գիդի.
Անունըս էլ դու իսկական չի՞ս գիդի։

Դուն էլ ինձ պես մե Աստըձու արարած՝
Լիզուտ միղր է, խոսկիրքրտ էլ շաքարած.
Զեռիտ փուշ պիտի դուշմանիտ դեմ արած.
Ամառ, ձմիռ քիզ ամա դուն մեկ արած.
Վուրն է զատիկ՝ բարիկենթան, չիս գիդի։

Յիս բլբուլ իմ, ո՛ւրիշ հավք չիմ քիզ ամա,
Հիռու ծովեն էկած նավ չիմ քիզ ամա,
Օտարական սիվ արաբ չիմ քիզ ամա.
Լավ իմացի, յիս չարկամ չիմ քիզ ամա,
էլ ի՞նչի իմ քի հարևան, չի՞ս գիդի։

Յիս վառ շամ իմ՝ քու շրնչովըտ կու մարիմ,
Հոքուտ սիրըն, ա՛րի, ասա ճրշմարիտ,
Հենց բան կոսիմ՝ կու նըմանի շաքարի...
Սայաթ-Նովա, էլ նըման չիս նոքարի,
Չունքի վալի, թաքավուր, խան չիս գիդի։