Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/113

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

18

Աստղալուսով ծովըն ինչպես կու ցամքի.
Մաղով Քըռի ջուրրն ինչպես կու չափվի.
Որքան գուզե քամին փըչե մինձ ուժով,
Ժեռ քարեմեն յի՞փ կանա մե բան տանի։

Գուզե մորթե ձըկնեմեն ձեն չիս լըսի,
Իշի վուտքին էն ո՞վ խինա կու քըսի.
Բամբակին էլ ավազը վունց կու հասնի,
Թեգուզ լըցնիս մեչը ղութնի յորղանի:

Պղնձե թասըն վուրքան ուզես կըլեկի,
Քըսանն էլի չարժե էրծաթի մեկին,
Լավ ջուջին էլ չին տա հին ալմասի դին,
Թեգուզ ջուջին քաջիս օսկե մատանի։

Մարթ կա, իսկը վունց սատանի մե մըշակ,
Չար սատանի տունը դառնա բըրիշակ.
Կարկաժը վունց կուլի Շիրազի ջուջա,
Ինչքան բարցըր թարեքումըն աիղ անին։

Դուն չասիս թե Էս խիղճ սազա՛նդարն ո՞վ ա
Խոսկիս տերն իմ, հունարըս Էլ գըրով ա.
Արո՛ւթինն իմ, ինձ կոսին Սայաթ-Նովա.
Հենց բան կոսիմ, վուր ամբերում ձեն հանի: