Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/119

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

24

Քուռ, դուն կոսիս պխտուրվիլիս Արազով՝
Յիս քու սիրըտ չիմ իմանա իմ սազով,
Դիբա ու զարբաբ իս — գարով գուլգազով.
Աչկ ու ունքըտ ղալամ քաշած հավասով.
Յիս ի՞նչ ունիմ, վուր տիսըտ գամ թանգ մազով։

Մարթ կա կինքը գինու թասումն է տեսնում.
էնենցն էլ կա՝ քեփերում ու մեջլիսում.
Իմ լիզուն էլ ազատ խոսիլ է ուզում...
Սիրտըս լալով աղաչում է ու ասում,
Այ ձիու ճանջ, վարթըս թող ինձ, իմ արզով։

Քու թարիփըն ծովի չափ դավթար կուլի.
Քու տեսնողըն մեբաշ սարեսար կուլի.
Աջա՞բ ամեն մարթ վուր ուզե, յար կուլի.
Տիսուտ կարոտ մեկը չէ՝ աշխար կուլի.
Ամբի տակեն դուս եկ արիվ, քու նազով։

է՜յ Բաղդադի կըռունկ, էրնեկ ըսպասիս,
Հնդստանի թութի ղուշի պես խոսիս.
Ինչ կուլի վուր մե գամ էլա ինձ լըսիս,
Փահրագի-Շիրինի կինքի դուն վայիս.
Ա՜յ չար միջնուր, ինձ մաշեցիր քու քաղով։

Վա՜յ քի, թե վուր նարդու մե շարքը քաշիս,
Մարդին մորթիս, նամարդի կինքը բախշիս,
Բլբուլ լացացընիս, վարթիր հուտ քաշիս...
Կինքըտ էրնեկ մե մարթի համա մաշիս,
Ա՛յ դու անբախտ Սայաթ-Նովա թավագով։