Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/120

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

25

Ի՞նչ իմանամ, յիփ կուլի ինձ մոտ գալըտ.
Ի՞նչ արիր էն կարմիր վարթն աննըման.
Ասի էրնեկ բացվե միշկիտ քամարը.
Մե հարցըրեք, թե ի՞նչ ասի էլ սըրան։

Ծովի նըման գմվիլ իմ, լա՛վ իմացի,
Վուր մըտիլ իս բախչեն, մե տի թաք կացիլ.
Այ սուտասան, էլ ինչի՞ ինձ խափեցիր.
Յիփ կուլի վուր ինձ հիդ խոսիս մե բերան։

Լիղնուրթ է պետք՝ ջըրեն հանե մարքարիտ.
Արիվ գուզինք, կարոտ ինք վառ դիդարիտ.
Ով քի տեսնե, մե բաշ կուլի սարսարի,
Թե վուր ինձ պես սիրտը բանա քու դըռան։

Մե պատվական օսկե մատնու ակ իս դուն,
Քու վըզով ու վըզնոցով մե հատ իս դուն.
Սայաթ-Նովեն իմ յիս, չըլի ատիս դուն,
Ուրոր գընաս, պիտի հիշիս դու նըրան։


էս թեջնիսը թարգմանված է թաթարերենից (այսինքն՝ հեղինակը վրացերենի է փոխադրել իր ադրրեջաներեն այս խաղը). Օհանի ծանոթ.։