Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/13

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Բերնիտ մեչըն լալ է, գո՛զալ.
Հաքիտ զարըն ալ է, գո՛զալ,
Էտ ի՜նչպես խիալ է, գո՛զալ,
Էտ խիալով նազ իս անում, յա՛ր, ամա՜ն։

Նազ իս անում, իխտիար իս՝
Հիդ աշխարիս բարեբար իս.
Հընդու էկած դալամքար իս
       Ղալամ քաշած,
       Ջանս է մաշած,
Ջանս հանեցիր՝ ջադուքար իս։

Ջադուքար իս փել ու փանդով,
Շիրազու շուշա իս ղանդով,
Այնաբանդ իս խաթաբանդով.
       Ջամ-հալիլա,
       Լալ ու թիլա,
Ջանս հանեցիր էտ փըրսանդով։

Էտ փըրսանդով համ իս անում,
Դաստամազըտ նամ իս անում,
Աբա խաթրըտ ջամ իս անում.
       Ջամ իս չինի,
       Դոշտ է սինի,
Շամամնիրըտ դամ իս անում։

Դամ ու դովրան իս համաշա,
Դաստա-դաստա մազըտ քաշա,
Հաքածըտ զար ու ղումաշ ա.
       Ղումաշ դարով
       Դու լաս տարով
Ով քիզի դու քա թամաշա։

Թամաշա իս, վարթի ռանգ իս,
Ծով տեսած օսկու մահանգ իս,
Սանթուր ու քամանչա շանդ իս՝
Բարակ ձենով սազ իս անում, յա՛ր, ամա՜ն։