Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/121

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

26

Արի, գոզալ, բախչեն գընանք ման գալու,
Բաղն անուշ Է, վարթն անուշ է, ծառն անուշ.
Խոսկ տուր մինչ լուս էնտիղեմեն դուս չգանք,
Լուսնյակն անուշ, օրն անուշ, դիդարն անուշ։

Գինին խըմինք, լավ արաղին էլ մերն է,
Սազանդար ու մեջլիս, սաղին էլ մերն է,
Եկ, բաղմընչուն քըշինք, բաղըն էլ մերն է.
Քեփն անուշ է, ժամն անուշ, նուբարն անուշ։

Վարթը բացված, բլբուլը խիստ լաց կուլի։
Հալբաթ վարթին լար խարը նստած կուլի,
Սեյրանգահում մանիշակ փըռված կուլի.
Ջուրն անուշ, ընգիրն անուշ, դիարն անուշ։

Զի սագ գուքա, ծեքի գունքի ծիրանին,
Չինար ծառր բար է տըվիլ ծիրանի,
Մայիս ամսին վուխչը կուտան երանի,
Հուտն անուշ է, սիրտն անուշ, դիլդարն անուշ։

Սայաթ-Նովեն իմ, ուժըս ձայնիս մեչն է,
Ե՛կ, փըռիլ իմ խորասնու խաս խալիչեն.
Հիռոլ մընաս էն միջնուրի չար աչկեն.
Սազն անուշ է, տերն անուշ է, յարն անուշ։