Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/122

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

27

Ինձ սպանիր, պըրծնիմ, ա՛յ սիվ ծամավուր,
Յաղութ-ալմաս ու ջավահիր, չալավուր,
Զառ ու զարբաբ, սիրուն գործած, շալավուր,
Վալամ քաշած սիվ ունքիրով, խալավուր.
Մոշի նըման աչկիր ունիս սիվավուր։

Դուն համաշա վունցոր թազա մե նուբար,
էս աշխարում ո՞վ կա քիզհիդ բարեբար.
Խոսրովի թախթ, Տրթադի ցիղի դու բար,
Վուխչ աշխարը ղավ իս շինի քիզ համար՝
Հա վառում իս, ա՛յ դու չախմախ-քարավուր։

Ասի՝ գինի չից քու ձեռով էդ գոված,
Մե բաշ սուփրեն հավաքեցիր խորոված.
Տես ինչպես եմ էշխետ էրած-խորոված,
Նիտի պես էլ մի թըռցնի ջիգըրված,
Այ դու ռուսի թաքվուրի պես զորավուր։

Սայաթ-Նովեն խոսկ է ասում հին ձիվով.
Չիս սպանում, բայց դաղում իս քու ձիռով.
Օրըս գիշեր արիր՝ սիրտս խանձիչով.
Բաղումըն բաց կուլիս հարփած վառ սիրով,
Վունցոր ալ-վարթ, սուր փըշավուր֊փոթլավուր