Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/123

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

28

Դրախտէն էլած մե աննըման վարթ իս դուն.
Գուզիմ սուփրիտ վըրա ըլիմ մազա լիս.
Չինար բոյով, տիսքով, կինքի զարթ իս դուն,
էն ի՞նչն է, վուր մաշից, շինից վազեր քիզ։

Ի՞նչ պատահից, ինչի՞ պիտի տըխուր լաս.
Ի՜նչ կուլի վուր քու ավհալից մե լուր տաս.
Էրնեկ օրից մե օր հիշիս, ինձ հուր գաս,
Ճամփիտ փիանդազ դառնամ, վուր սազա քիզ:

Աչկիրըտ ին ալմասնիր՝ յաղութումըն,
Շուխկ ին տալի, ունքիրուտ տակ, մութումըն.
Դուն ակնակապ ջիղաճ օսկե ղութումըն,
Վայիլ է սիրմա-արծաթե ռազա քիզ։

Քիզ դուրեկան կաքավի սասն ըլէի.
Զիռիտ բըռնած բըրոլե թասն ըլէի.
Ախըր ամեն բանով դուն կաս գովելի.
Արծիվ տիղըտ ինչը շինից բազա քիզ։

էշխըտ վառից, նուր կըրակի տիղ չունիմ.
Աղաչում իմ, ուրիշ ճար ու դիղ չունիմ.
Սայաթ-Նովեն կոսե՝ վուչ մե միղ չունիմ,
Հերիք էրիս ու տաս էդքան ջազա միզ։