Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/124

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

29

Ինձ ավատա, ուջերավլե բառ թե կա,
Շատ հասարակ էրկաթի համա կոսին.
Փետե ամանն ինչքան էլ օսկեջըրես,
Նըրան էլի մե վառվող պինա կոսին։

Խսոսկըտ ասա կարքով—հավասար զոլով.
Սատանա է, ով ծածկվի ծըխի տոլով.
Կամ գունքովըն կու ճանչնան, կամ՝ փոթոլով,
Ամեն խոտի յի՞փ է, վուր խինա կոսին։

Զարբաբը թե մաշվե, գընա առ շալըն.
Վայ խամին, վուր վընաս կու տա լըվալրն.
Տոլին սազ դու քա ալմասըն ու լալըն.
Կեղծ օսկուն է, վուր մարթիք մի նա կոսին։

Մարթ կա կոսե՝ ազնիվ ցիղի զարմն իմ լիս.
Ուռենին էլ կոսե, մարխի ծառն իմ յիս.
Վըրաց թաքավուրի սազանդարն իմ յիս։
Ինձ Սայաթ-Նովա-Արութինն ա, կոսին։