Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/125

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

30

Արթար դատե, չէ՞ վուր թաքավուր իս դուն,
Վրաստանում տեր ու զորավուր իս դուն.
Մեկն ինձ կոսե՝ «գընա մաշված շուք իս դուն»,
Մեկն էլ կոսե՝ «մե հոտած ջըրհուր իս դուն...»։

Վուչ հարսնախոս ունիմ, վուշ էլ կողակից,
Մեջլիսումն էլ նուր խաղք արին, ծաղրեցին.
Յիս ռամիկ իմ, ինձի վուխչ-վուխչ թաղեցին.
Ո՞ւմ առաջ էլ սրտիս ցավը մաղեցի,
Վուխչն ինձ ասին՝ «մե անպատիվ հուր իս դուն»:

Սազը քոքած, ձեռիս բռնած, հազըրված,
Թաքավուրի մոդ գընացի զարթըրված,
Ինձ յիդ տըվին, վունցոր փուշըս կոտըրված.
Էրնեկ լիզուն չիմանայի յիս նըրանց.
Ասին՝ «գընա, էրեսըտ սիվ մուր իս դուն»։

Աստծու կամոք մարթըս օղորմած պիտի.
Սարն էլ սարին կու հանդիպի, ով գիտի.
էրնեկ մենակ ինձ ծեծելով խըրատիր,
Կամ քու ձիռով ինձ յիդ տայիր, անպատվիր,
Իմ հոքևուր մինձ ծնուղքը վուր իս դուն։

Թեգուզ ջարթին, ջանքս փետով վեր հատին,
Շունչըս բիրնիս յիս ինձ քիզնից չիմ զատի.
Սովը կընգնիմ, թե վուր Քուռն ինձ ազատի...
Սայաթ-Նովա, քու լիզվովըն ցավ դատի,
Հալբաթ դարդ ու ցավի մե ախպուր իս դուն։