Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/126

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

31

Ձեռը վի կալ, վադ մարթութին չիմ ուզում,
էս աշխարում փարթամութին չիմ ուզում.
Վադ բան ասիլ, յա վադութին չիմ ուզում,
Յիս մարդ մարթ իմ՝ նամարդութին չիմ ուզում,
Յիս ռամիկ իմ՝ թավադութին չիմ ուզում։

Ե՛կ, մի վիթի իմ արունըս թասերով.
Թանգ առած իմ քու ահագին ծախսերով,
Մոդըտ գու քամ իրանական ծեսերով,
Դուն ինձ պահիր ատլասով ու խասերով,
Սիվ կաբայում սրքվուրութին չիմ ուզում։

Ասածնիրըս քիզ համա ճիշտ թուզ ըլին,
Փեշիցըտ էլ ինձ բըռնելու տիղ ըլի.
Իմ գըլուխըս քու վուտի տակ խուզ ըլի։
Բաղըս բաղիտ կից ու միատիղ ըլի՝
Արանքըն պատճ բաժանութին չիմ ուզում։

Դովրանեմետ ընպար, ավա՜ղ, Սայա թ-Նովա,
էլ ի՞նչ կոնիս հա «ախ ու վախ», Սայաթ-Նովա
Ուրիշները կուլին ուրախ, Սայաթ-Նովա,
Ե՛կ, մի՛ գընա գըլուխտ կախ, Սայաթ-Նովա,
Աղ ու հացիտ ախպերութին չիմ ուզում։