Jump to content

Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/14

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

Սազ իս անում, դուր իս գալի.
Բաղչի մեչըն ջուր իս գալի.
Փունջ մանիշակ հուր իս գալի.
       Նուր գովելի,
       Անպատմելի,
Վարթի մեչըն շուռ իս գալի։

Շուռ իս գալի բըլբուլի պես.
Հուտըտ գու քա սընբուլի պես,
Սուփրի մեչըն թայգուլի պես
       Դաստա կապած,
       Ռեհնին կըպած,
Բաց իս էլի դուն գուլի պես։

Գուլ իս կոկոր տերիվակալ,
Չիս թառամի, արիվակալ,
Թաքավուր իս բարիվակալ.
       Բարով տամ քիզ, —
       Մըտիկ տու միզ
Չէ թե ամսով,— օրիվակալ:

Օրն ի օրըն շատանում իս,
Էշխի մեչըն մոդանում իս,
Սըրտի դարդըս յիդ անում իս.
       Յիդ արա՛, տի՛ս
       Թե թաբիբ իս,—
Խիլքըն գըլխես հա՜ տանում իս։

Տարար խիլքըս, հեյրան արիր.
Բարակ միչկըտ սեյրան արիր.
Էտ կըրակով բիրյան արիր.
Հալբաթ մահիս հազ իս անում, յա՛ր, ամա՜ն։

Հազ չունիմ խային յարեմեն,
Չիս ջոգվում անգին քարեմեն,
Թաք չանցկենաս իղբարեմեն.
       Իղբար անիս,
       Հոքիս հանիս,
Պըրծընիմ ահուզարեմեն։