Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/133

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

2

Ծովեն էլած թանգ մարքարիտ ու մարջան՝
Գինըտ լալի ու գոհարի արանքում,
Լիզուտ միղըր, յա՛ր, բերանըտ մե փընջան.
Պռունգնիրըտ նուշ շաքարի արանքում։

Գո՛գալ, արի, պատճառ մի դառ իմ մահին,
Ակըռքնիրրտ՝ մարքարիտ ու շիրմայի.
Մազիրըտ է շարբաբ, զուլփըտ՝ սիրմայի,
Պատկիրքըտ է շամս՝ ղամարի արանքում։

Սարի սիրուն կաքավի իս նըմանած.
Ծոցիտ բազում քաղցըր շամամ կա ցանած.
Հենց իմացա հադիդադից է հանած
Բարակ միչկըտ, թիրման շալի արանքում։

Փռանգի զառ իս շահի բաժից փախցըրած.
Մանիշակ իս բեհիշտ-բաղումըն ծըլած.
Չալ աչկիրըտ վարթ-կոկոնից բաց էլած,
Ղուշի ջիղա՝ ներկած ալի արանքում։

Էս կըրակըն էշխի քուրիցն իմ առի,
Սըրտիս խոցը յարիս թիրիցն իմ առի,
Սայաթ-Նովեն կոսի փիրիցն իմ առի
Բութես դուն իս նընգի փալի արանքում։


(1742)

էս ղափհան Արութինի ասած է, ով որ սովորի թողություն շնորհի, ամենա Հունիսի 1-ին, քրոնիկոնի 430 թ.: