Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/134

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

3

Թե վուր նազլու յարի խալըն հարցընիս՝
Մե խալն արար-աշխարին է բանդ արիլ,
Մեկըն էլ, վուր արժե Իրան-Թուրանին,
Իրա անճար, խիղճ յարին է բանդ արիլ։

Մեկը բանդ է արիլ ծով ու օվկիանին,
էն մեկելը վուղճ դունիայի բինային.
Մեկը բանդ է արիլ Գումուշխանային,
Մեկն էլ իրա մադանին է բանդ արիլ։

Մեկը բանդ է արիլ հարամ-հալալին,
էն մեկելը՝ սարում սիրուն մարալին.
Մեկի մոդ չին նայի յաղութ ու լալին,
Մեկն էլ անգին գոհարին է բանդ արիլ։

Մեկը բանդ է արիլ ճամփուրթ բանդային,
Մեկն աշխարի ամեն յանի սավդային.
Մեկը՝ Թիփլիզ քաղկի Հայտնի մեյդանին,
Մեկն էլ յարի ջանանին է բանդ արիլ։

Մեկիր պայծառ աստղ ու արիվ կամանչին,
Մեկն էլ կառնե դունյի շատին ու քըչին...
Մեկն՝ աշուղի բլբուլ լիզվին, քամանչին,
Մեկն էլ Սայաթ-Նովային է բանդ արիլ։


էս Արութինի ասած է. խալի վրա-յարանա։