Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/135

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4

Նազլու յարըս հաքած ունե զառը լիբասի վրա,
Պռունգնիրըն էն տեսակ ին, վուր շաքար քսի՝ վրա,
Նաղաշքարին ասի, թե սիվ խալ տա էրեսի վրա,
Ակըռքնիրը՝ լալ, մարքարիտ, սարքած ալմասի վրա։

Գովականըս ինձ խիվցըրից, գժվեցրից մեբաշ ինձ,
Ուշկ ու միտկս իրար շաղիր, խիլքս գլխես դուս քաշից.
Աղաչեցի, յիդ չդառավ, հոքիս ջանումըս մաշից,
Աչկերեմես արուն կաթից էն չինի թասի վրա։

Գիշեր-ցերեկ մտկի ծովում, ցավը սիրտըս հարիլ է,
Նստած էշխի հրեղեն ձին, յարըս խիլքս տարիլ է,
Հաքած կանանչ, կապուտ, կարմիր, ի՞նչ լավ էլ հարմարիլ է,
Զար ու զարբաբ, խաս ու ղումաշ քաշած ատլասի վրա։

Ցրիվ տված սիվ մազիրը քամին չուրս յան կու տանե,
Շուռ իմ գալի էշխի հրին, վունց վառ շամին փարվանեն,
Թաք վուր յարը սիրտս քանդե, չի՛ ավիրվի, ինչ անե,
Վուր քիզ օտար, աչկ չդիբչի, հուռութ առ, ասի, վրադ։

Սայաթ-Նովա, ա՛սա, խոսե, էշխի փեշեն կախվիլ իմ,
Առաչ մտիլ էշխի բազար, լալ յաղութս ծախիլ իմ,
Բահլուլի պես էշխի դամումըն քնիլ ու միխվիլ իմ,
էրնեկ ըլի ման գա յարըս, վուր զարթնիմ սասի վրա։


էս իչահին Արութինի ասած է։