Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/136

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

5

Լիզուն սուտլիկ, սիրտը խային՝ գարունքեն դես չէ գալի.
Կածկածելով ջանըս մաշից, անջիգարըս չէ գալի։
Գլխոքըս էլ օրթում կերա, էլի կոսիս չէ գալի,
Աղաչում իմ, հուր իմ կանչում, նազով յարըս չէ գալի:

Գիր գրեցի գոզալ յարին — «յիս քու մե ղուլն իմ», ասի,
«Գլխիտ շուռ գամ փարվանի պես, զարիր բլբուլն իմ», ասի,
«Բախշումըտ շատ կուլի ծաղիկ, ամայիս գուլն իմ», ասի.
Ջանք գրեցի բաղ գցեցի՝ թազա բարըս չէ գալի։

Հաքած կանանչ, կապուտ, կարմիր «յիս ուրիշ ռանգ իմ», կոսե.
Իլահի—մուխամ մազ կոնե «մե ուրիշ հանգ իմ», կոսե.
Կոծե սանթուր ու քամանչա «պատվական չանգ իմ», կոսե.
Մե դժար ճամփի ռաստ էկած, սազա բարըս չէ գալի։

էշխով լի վըրան է խըփի՝ աշուղներու բանդն է սա.
Ինձի վառիլ, խորովիլ է, հալբաթ յարի անգն էս ա.
Բա որ քաղցր, լիզուն շաքար, ի՞նչ աննման ղանգ տեսա.
Պռունգներուն միղր քսած, մազա բարըս չէ գալի։

Ջարմըտ գիդիմ, յա՛ր, ծնվիլ իս հուրի-փերի մորեմեն.
Մատիտ օսկե մատնիք դրած, ձեռըտ կարմիր՝ խինեմեն.
Չանգլու փիրի էս տվածով եկ, խոսինք աշխարեմեն,
Սայաթ-Նովեն վունց ա՜խ չանե՝ գոգալ յարըս չէ գալի։