Էջ:Սայաթ-Նովա, Հայերեն, վրացերեն և ադրբեջաներեն տաղերի ժողովածու (Sayat-Nova, Armenian, Georgian and Azerbaijani taghs collection).djvu/137

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

6

էշխի բադը մրքով լիքը, ամեն մե բարն էստի է.
Հուտը յիրգինք-գետինքն առած, մուշկի-ամբարն էստի է.
Մանիշակը նուր բաց էլած՝ վարթ, սուսամբարն էստի է.
Գարունքվան վախտըն դիռ չեկած թազա նուբարն էստի է։

Հլա ջահել խիվ իմ, էշխով կրակ մի տու իմ հոքին.
Առանց էն էլ ուշկս տարար, ան միզ տիղն էլ մի զուքվի.
Վիզըտ մարալ-ջեյրանի է, էլ անտիղի մի ձըքի.
Շվաքն արաբ-աշխար առած սալբի-չինարն էստի է։

Կարմիր վարթով լի բախչումըտ բլբուլնիր կու թռվռան.
Մե գամ տեսա, ջունուն դառա, աշկըս մնաց ծիր դըռան.
Յիփոր յարիս նափասն առա, քնած տիղըս վեր թըռա.
Սուս մըտիլ է էշխի դովրան, էշխի խոնթքարն էստի է:

Յարըս էշխի նիտով խուցից, յարա թողից իմ սրտիս.
Աղաչեցի, վուր դիղ անե իմ էս ցավիս, իմ դարդիս,
Դիղ տալու տիղ զալումն ասից — «տարին մե դամ արի, տիս».
Աշուղներու ղաստը մըտած, էշխի քափուրն էստի է։

Յարը, կոսին թե թողիլ է՝ սուտ ասող է Սայաթ-Նովեն,
Ջունուն էլած, սազը ձեռին սազ ածող է Սայաթ-Նովեն,
Թե դարայի ապրանք ունիս, խաս առնող է Սայաթ-Նովեն,
Եկ, բաց արա էշխիտ հուջրեն, զար-խըրիդտարն էստի է։